Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը կոչ է արել ТАСС լրատվական գործակալությանը ներողություն խնդրել ծովանկարիչ Իվան Այվազովսկու հուշարձանի քանդման մասին հաղորդագրության մեջ Ստեփանակերտ հին անվանման հիշատակման համար։ Գերատեսչությունն ակնկալում է, որ գործակալությունը կկատարի համապատասխան ուղղումներ, հակառակ դեպքում, «կձեռնարկվեն համապատասխան միջոցներ»՝ կապված Ադրբեջանում ТАСС-ի գործունեության հետ։               
 

«Պայմանագրային» զինվորից գումար են պահում

«Պայմանագրային» զինվորից գումար են պահում
27.07.2014 | 12:50

Բանակում վերջին զոհերի և սպանությունների համատեքստում, դրանցից առավել կարևոր միջադեպերի հանգամանքների և պատճառների մասին, թերևս, առայժմ երկրորդական է խոսել: Սակայն մյուս կողմից էլ այն, ինչ վերաբերում է զինվորին ու բանակին, երբեք երկրորդական չի լինում:

Այլ խոսքով, այն, ինչ մեզ օրերս ներկայացրին, բացարձակապես պատիվ չի բերում մեր բանակի բարձրաստիճան զինվորականությանը և կրկին ընդգծում է այդ ոլորտի թերությունների մասին: Պայմանագրային զինծառայության անցած պատանին մեկ ամիս հետո խոստացված աշխատավարձի կեսն է ստացել: Նա առայժմ ծառայում է Երևանի զորամասերից մեկում, սակայն ասել են, որ պիտի տեղափոխեն Ղարաբաղ: Զարմանքին, թե ինչու են իրեն քիչ վարձատրում, ուշագրավ պատասխան է տվել զորամասի այդ հարցերով զբաղվող ղեկավարությունը. «Գիտես` մեզնից չե՞ն վերցրել»:
Փաստորեն, սկզբից ևեթ բանակին ինքնակամ ծառայել ցանկացող տղաներին այսպիսի արատավոր աշխատաոճով կոտրում են, հիասթափեցնում ու դեռ խոսում են մարտական ոգու մասին: Արժե, որ պաշտպանության նախարարությունում այս հարցի առնչությամբ հետամուտ լինեն ու տեսնեն, թե ում գրպանն է գնում հայրենիքի զինվորի հասանելիքը:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 694

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ