Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը կոչ է արել ТАСС լրատվական գործակալությանը ներողություն խնդրել ծովանկարիչ Իվան Այվազովսկու հուշարձանի քանդման մասին հաղորդագրության մեջ Ստեփանակերտ հին անվանման հիշատակման համար։ Գերատեսչությունն ակնկալում է, որ գործակալությունը կկատարի համապատասխան ուղղումներ, հակառակ դեպքում, «կձեռնարկվեն համապատասխան միջոցներ»՝ կապված Ադրբեջանում ТАСС-ի գործունեության հետ։               
 

ՀԱԿ-ը ապագա խորհրդարանի կազմից դուրս մնաց

ՀԱԿ-ը ապագա խորհրդարանի կազմից դուրս մնաց
17.03.2015 | 00:20

Սահմանադրական բարեփոխումների այս փուլում Սերժ Սարգսյանը «տնտղեց», հավաքագրեց ընդդիմադիր դաշտը և պարզեց, թե ում հետ ինչպես է վարվելու: Արդյունքում ընդդիմադիրներն էլ չհրաժարվեցին նախագահի բարեհաճ «զննում-քննումից» և համաձայնեցին նրա խաղի կանոններին: Բոլորին էլ ակնհայտ է, որ սահմանադրական փոփոխությունների անվան տակ առաջիկա ԱԺ ընտրությունների նախապատրաստական աշխատանքներն են ընթանում, ու ոչ մեկը չի ուզում դրանից դուրս մնալ: Ակնհայտ է նաև, որ այսօր հենց իշխանությունն է նախաձեռնել նոր ընդդիմության ստեղծման «սուրբ» գործը: Քանի որ և՛ խորհրդարանական, և՛ արտախորհրդարանական ընդդիմադիրներն ի զորու չեն իրար գլխի հավաքվելու և մեկ միասնական ընդդիմադիր ճակատ ձևավորելու, ավելին՝ հասարակությունն էլ հին, «մաշված» դեմքերին չի վստահում, իշխանությունն է իրեն իրավունք վերապահել այս բևեռը սեփական ձեռքերով «կերտելու»: Սա գիտակցած ընդդիմադիրները չեն ցանկանում, որ իրենց կողքով անցնի այս գործընթացը: Նախագահականի մեր աղբյուրներն ուշագրավ, բայց և տհաճ պատկեր ներկայացրին ընդդիմադիրների և նախագահի հանդիպման մասին: Ըստ մեր աղբյուրի, հրավիրվածներից ոմանք անգամ նախագահին բարևելիս չէին թաքցնում իրենց քծնանքը, նախագահականում հյուրընկալվելու, գործընթացներից իրենց «անմասն» չթողնելու մեծ հրճվանքը:
Նախագահականում «ակտիվ» ընդդիմադիրներից բացակա դրեցին միայն ՀԱԿ-ին, որն այդպիսով վճռեց իր «ճակատագիրը»` 2017-ին ձևավորվող խորհրդարանում նա տեղ չի ունենա: Չնայած առանց դրա էլ պարզ էր, որ այդ «բազմաբնույթ» խմբակցությունում ամեն մեկն իր երգն է երգում և սեփական ուղին հարթում:

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1562

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ