Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը չունի ոչ բարեկամ երկրներ, այլ ունի պետությունների ոչ բարեկամ վերնախավեր։ Պուտինը կարծում է, որ նրանք, ովքեր դադարեցրել են Ռուսաստանի հետ փոխգործակցությունը քաղաքական ճնշման պատճառով, կվերադառնան։ Ըստ նրա՝ ինքնիշխանության կորուստը կնշանակի Ռուսաստանի գոյության ավարտ։ Նա վստահ է, որ Եվրոպան ներկայում զրկված է ինքնիշխանությունից։               
 

Վախեցել են, որ էս օրին ենք

Վախեցել են, որ էս օրին ենք
14.04.2015 | 17:24

Այս օրերին, երբ Հայաստանը հայտնվել է միջազգային հանրության ուշադրության կենտրոնում, իշխանությունը սևեռված է միայն ցեղասպանությանն առնչվող միջոցառումների կազմակերպման վրա, ներքաղաքական կյանքը «սառել» է: Ժիրայր Սէֆիլյանն ու նրա համակարգած շարժումն էին փորձում խառնել իրերի դասավորվածությունը, բայց իշխանությունը արագ կանխեց: Սակայն պարզվում է, որ «Հիմնադիր խորհրդարանի» մյուս անդամներն էլ տրամադրված են մինչև վերջ գնալու: Կա տեղեկություն, որ այդ կառույցի ձերբակալված անձանց ապրիլի 24-ից հետո ազատ են արձակելու:

Այդ կառույցի մեր աղբյուրի պնդմամբ, ապրիլի 24-ից հետո իրենց պայքարը նոր թափ է հավաքելու, ամեն ինչ անելու են «ռեժիմից» ազատվելու համար: «100-ամյակն առանց ռեժիմի չստացվեց, բայց ամեն ինչ կանենք, որ այս իշխանությունները մինչև ընտրությունները չգնան, այլապես անհնար կլինի նրանցից ազատվելը»,- մեզ հետ զրույցում ասաց ՀԽ-ի անդամներից մեկը: Մտավախություն չունե՞ք, որ բոլորին կձերբակալեն, առավել ևս, որ այդ մասին բացարձակ հայտարարում են իշխանության ներկայացուցիչները, մեր զրուցակիցը հակադարձեց. «Մինչ այս եղած բոլոր ընդդիմությունները վախեցել են, որ էս օրին ենք»:
Սակայն ակնհայտ է, որ նախորդ բոլոր ընդդիմությունների համեմատ ՀԽ-ի գոնե մարդկային ռեսուրսը և մասսայականությունը շատ համեստ է:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 973

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ