«Մենք այլևս ՈՒկրաինային զենք չենք մատակարարում։ Մենք այլևս ՈՒկրաինային փող չենք տալիս։ Հիմա մենք նրանց զենք ենք վաճառում, և եվրոպական երկրները դրա համար վճարում են ՆԱՏՕ-ի միջոցով։ Նրանք օգտագործում են ՆԱՏՕ-ն զենք գնելու և այն ՈՒկրաինա տեղափոխելու համար»,- ասել է Միացյալ Նահանգների պետքարտուղար Մարկո Ռուբիոն։               
 

Ով մեղավոր լինի, ում «ջանից» դուրս գա

Ով մեղավոր լինի, ում «ջանից» դուրս գա
11.09.2015 | 00:12

Հայաստանում արդարադատության համակարգը բազում խնդիրներ ունի: Հերիք չէ, որ դրանք չեն լուծվում, նաև մեծ հարված են հասցնում պետական բյուջեին: Վերջին շրջանում հաճախ է կառավարությունը որոշում կայացնում դատավորների «սխալների» համար պետբյուջեից բավականին մեծ գումարներ հատկացնելու մասին:
Երեկ ևս կառավարությունը որոշեց արդարադատության նախարարությանը հատկացնել 71160 եվրոյին համարժեք դրամ, որպեսզի 62100-ը տրամադրվի «Նալբանդյանն ընդդեմ Հայաստանի», իսկ մնացածը՝ «Դավթյանն ընդդեմ Հայաստանի» վճռով սահմանված փոխհատուցումների համար:
Այլ խոսքով` իրավական համակարգի բացթողումների պատճառով Հայաստանը եվրոպական դատարաններում «մեղավոր» է ճանաչվում, ու «պտուղներն» էլ քաղում ենք հարկատուներս:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1789

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ