«Մենք այլևս ՈՒկրաինային զենք չենք մատակարարում։ Մենք այլևս ՈՒկրաինային փող չենք տալիս։ Հիմա մենք նրանց զենք ենք վաճառում, և եվրոպական երկրները դրա համար վճարում են ՆԱՏՕ-ի միջոցով։ Նրանք օգտագործում են ՆԱՏՕ-ն զենք գնելու և այն ՈՒկրաինա տեղափոխելու համար»,- ասել է Միացյալ Նահանգների պետքարտուղար Մարկո Ռուբիոն։               
 

Ռուբեն Հայրապետյանի «խոստովանությունը»

Ռուբեն Հայրապետյանի «խոստովանությունը»
02.10.2015 | 16:31

Չնայած ազատամարտիկ Սմբատ Հակոբյանն իր հետ կատարվածը համարում է քաղաքական հաշվեհարդար, այդուհանդերձ, պարզվում է, այս ողջ պատմության մեջ կա նաև խիստ «անձնական» շերտ: Հակոբյանը հրապարակել է իր և Ռուբեն Հայրապետյանի հետ հեռախոսազրույցը, որում, բացի «մտերմիկ» դիմելաձևից, կա նաև բացահայտ սպառնալիք, սակայն մեր աղբյուրների պնդմամբ, այս գործում «երրորդ» կողմն ավելի ուժեղ է, որը փորձում է ամեն ինչ ներկայացնել իր ցանկացած սցենարով:
Թե ինչ կապ կա ազատամարտիկի ծեծի և Ռուբեն Հայրապետյանի միջև, հավանաբար կպարզի հետաքննությունը, բայց Հայրապետյանն իր մերձավոր շրջապատին, նույն աղբյուրի պնդմամբ, վստահեցրել է, որ ինքը այս ծեծի հետ ոչ մի առնչություն չունի: Նրա պարագայում մի քիչ դժվար է հավատալ, բայց ասում են նաև, որ եթե նա նման գործողությունների «հեղինակ» է լինում, առնվազն իր մտերիմներին ուղիղ ասում է այդ մասին: Այս պարագայում նա հակառակն է համոզել:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1745

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ