Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը կոչ է արել ТАСС լրատվական գործակալությանը ներողություն խնդրել ծովանկարիչ Իվան Այվազովսկու հուշարձանի քանդման մասին հաղորդագրության մեջ Ստեփանակերտ հին անվանման հիշատակման համար։ Գերատեսչությունն ակնկալում է, որ գործակալությունը կկատարի համապատասխան ուղղումներ, հակառակ դեպքում, «կձեռնարկվեն համապատասխան միջոցներ»՝ կապված Ադրբեջանում ТАСС-ի գործունեության հետ։               
 

Դաշնակների հաշվին՝ հեղինակությո՞ւն

Դաշնակների հաշվին՝ հեղինակությո՞ւն
05.02.2016 | 00:52

Դաշնակցականներին իրենց շարքեր «ներքաշելու» առնչությամբ ՀՀԿ-ում դժգոհությունների ալիքը մեծանում է: Մի մասը, Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ, կտրականապես դեմ է ՀՅԴ-ի հետ կոալիցիային` համարելով, որ իրենց ամենևին էլ պետք չեն «հին ընկերները», քանի որ նրանցից ոչ մի «օգուտ» չունեն: Մյուսներն էլ ճիշտ են համարում Սերժ Սարգսյանի համագործակցության առաջարկը և կարծում են, որ իշխող ուժին պետք են դաշնակիցներ:
Այս հակադրության մեջ հետաքրքիր մի դրվագ կա: Մեր տեղեկություններով, ՀՀԿ-ականներին Հովիկ Աբրահամյանը հասկացնում է, որ Սերժ Սարգսյանը շատ է զիջումներ անում ՀՅԴ-ին, իսկ ինքը կուսակցության շահերն է պաշտպանում: Այսինքն, փորձում է ՀՀԿ-ականների մոտ իր հեղինակությունը բարձրացնել ու տպավորություն ստեղծել, թե ինքն է ՀՀԿ-ի ճակատագրով մտահոգվողը:
Ի դեպ, ՀՀԿ-ում կրկին սրվել են հին և նոր կուսակցականների հարաբերությունները: Հին գվարդիան, վարչապետի գլխավորությամբ, տեղեկատվական կատաղի պայքար է սկսել ջահելների դեմ: Մեր տեղեկություններով, հրահանգված է տարբեր հեռուստահաղորդումներով հեղինակազրկել երիտասարդ ՀՀԿ-ականներին, որոնք ապագայի հետ մեծ հույսեր են կապում:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2406

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ