Սպիտակ տունը նախատեսում է Միացյալ Նահանգների, Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների հնարավոր եռակողմ հանդիպում Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում, որպես տասնամյակներ տևած պատերազմին վերջ դնելու բանակցությունների հաջորդ քայլ՝ գրում է Politico-ն՝ հղում անելով Դոնալդ Թրամփի վարչակազմին մոտ կանգնած աղբյուրներին:               
 

Հովիկ Աբրահամյանն այս գործարքից ստացավ առավելագույնը

Հովիկ Աբրահամյանն այս գործարքից ստացավ առավելագույնը
12.02.2016 | 01:13

ՀՅԴ-ՀՀԿ համագործակցության արդյունքներից, մեր աղբյուրի փոխանցմամբ, «շահած» է դուրս եկել Հովիկ Աբրահամյանը: Վերջինիս ոչ միայն հաջողվեց պահել արդարադատության նախարարի պորտֆելը, ինչն իր համար «կյանքի» հարց էր, այլև հաջողվեց «գահընկեց անել» ԿԳ նախարար Արմեն Աշոտյանին:
Մեր աղբյուրի պնդմամբ, Աշոտյանի հարցով նախագահի մոտ անձամբ վարչապետն է «չարախոսել», հետամուտ եղել, որ նա այլևս կառավարությունում չլինի: Պատճառը մեկ տարի առաջ փետրվարյան հայտնի իրադարձությամբ պայմանավորված Աշոտյանի հրապարակային ելույթներն էին, երբ արդեն նախկին նախարարը վարչապետի հայտնի խնամուն քարկոծում էր ու ամեն բառից հետո օգտագործում նրա մականունը: Սա Հովիկ Աբրահամյանի սրտին շա՜տ ծանր էր նստել: Հաջողվեց, փաստորեն, սրտից մի ծանր քար գցել:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1903

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ