Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը կոչ է արել ТАСС լրատվական գործակալությանը ներողություն խնդրել ծովանկարիչ Իվան Այվազովսկու հուշարձանի քանդման մասին հաղորդագրության մեջ Ստեփանակերտ հին անվանման հիշատակման համար։ Գերատեսչությունն ակնկալում է, որ գործակալությունը կկատարի համապատասխան ուղղումներ, հակառակ դեպքում, «կձեռնարկվեն համապատասխան միջոցներ»՝ կապված Ադրբեջանում ТАСС-ի գործունեության հետ։               
 

Դաշնակցականների մականունները «Վիքիպեդիայում»

Դաշնակցականների մականունները «Վիքիպեդիայում»
26.02.2016 | 00:53

Մինչ ՀՅԴ-ն ու ՀՀԿ-ն պայմանավորվում-ձգձգում-ստորագրում էին քաղաքական համագործակցության համաձայնագիրը, համացանցում, ավելի ստույգ` «Վիքիպեդիա» էլեկտրոնային ազատ հանրագիտարանում, հետաքրքիր և զավեշտալի «պատերազմ» էր ընթանում դաշնակցականների շուրջ, այլ խոսքով` հոդվածը խմբագրած մասնակիցներից մեկի գրածները դաշնակցական «խմբագիրները» պարբերաբար ջնջում էին, հետո հեղինակը վերականգնում էր: Այս մրցավազքում, ի վերջո, «հաղթել» են դաշնակցականները, քանի որ այս պահին նրանց էջն իրենց ցանկացած խմբագրմամբ է:
«ՀՅԴ կարկառուն դեմքերու կէնսագրություններէն» (Սպահան, Իրան 2008 թ.). ահա այս գիրքն էր օգտագործվում որպես աղբյուր, որտեղ ուշագրավ դրվագներ կան: Նախ անդրադարձ կա Աղվան Վարդանյանի կենսագրությանը. պարզվում է` միևնույն մականվամբ հայրենի քաղաքական դաշտում երկու գործիչ կա: Մեջբերենք. «21 հունվարի 2016-ի տարբերակ. Աղվան Արշավիրի Վարդանյան (մականունը՝ Մկնիկ) (1958, հոկտեմբերի 7, գ. Գյոմուր, Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն) - ՀՀ քաղաքական, կուսակցական գործիչ, ՀՅԴ անդամ»: Իհարկե, հետագա խմբագրումների ժամանակ մականունը սրբագրվել է:
Առավել հետաքրքիր են Հրանտ Մարգարյանի կենսագրական տվյալները: Մեջբերում. «Հրանտ Մարգարյան (մականունը՝ Փայտագլուխ)- քաղաքական, հասարակական գործիչ, Հայ Յեղափոխական դաշնակցության անդամ, ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ»:
Գարդմանահայ անունով հեղինակը պարբերաբար նշում է, որ արդեն որերորդ անգամ իր տարբերակը վերականգնում է, սակայն կրկին ջնջում են:

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1679

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ