Իրանը փաստացի վերահսկողություն է հաստատում, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» նկատմամբ՝ գրում է Sepah Pasdaran-ի թելեգրամյան ալիքը։ «Այս երթուղին ոչ միայն ամրապնդում է Թեհրանի դիրքերը, այլև լուրջ խոչընդոտ է ստեղծում Սյունիքում հենարան ձեռք բերելու ՆԱՏՕ-ի կամ Իսրայելի ցանկացած փորձի համար. նախքան Հայաստան անցնելը, նրանք ստիպված կլինեն բախվել Իրանի հետ»,- գրում է ալիքը։               
 

Առանց Արցախի ոչ մի փաստաթուղթ

Առանց Արցախի ոչ մի փաստաթուղթ
06.04.2016 | 16:27

Մարտական գործողությունների ավարտից հետո սկսվել են ոչ պակաս մեծ մարտեր դիվանագիտական դաշտում: Հիմա հայկական կողմը պետք է կարողանա ամրագրել այն, ինչ կար 1994-ի զինադադարով: Այս փաստաթղթից հրաժարվելը կնշանակի քաղաքական պարտություն, որը հղի է նաև հետագա անցանկալի զարգացումներով:

Խնդիրն այն է, որ 1994-ի զինադադարի վերաբերյալ փաստաթուղթը ստորագրվել է եռակողմ` Արցախ-Հայաստան-Ադրբեջան: Եվ եթե նոր փաստաթուղթ ստորագրվի առանց Արցախի ղեկավարության ստորագրության, դա կնշանակի, նախ, մեր զինվորների արյունն անտեղի է թափվել, հետո էլ Ադրբեջանը կարողացավ կոնֆլիկտի իրական «տիրոջը» վերջնականապես դուրս հանել բանակցություններից: Ասել է` այս պահին բանակցությունների լավագույն արդյունքն այն կլինի, որ վերհաստատվի 1994-ի զինադադարի պայմանագիրը:
Սակայն դժվար թե Ադրբեջանն այդքան հեշտ ու հանգիստ տեղի տա` հաշվի առնելով նրա բարբարոս բնավորության առանձնահատկությունները և հզոր «պապայի» հովանավորությունը: Ակնկալվում է, որ այդուհանդերձ, ինչ-որ փաստաթուղթ կլինի: Այս տարբերակում ամենաճիշտ լուծումն այն կլինի, որ դրա տակ լինի Արցախի ստորագրությունը:
Իսկ որ ժամանակին նաև Հայաստանի իշխանությունների մեղքով Արցախը դուրս «դրվեց» բանակցություններից, խոսակցության այլ նյութ է:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1507

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ