Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը կոչ է արել ТАСС լրատվական գործակալությանը ներողություն խնդրել ծովանկարիչ Իվան Այվազովսկու հուշարձանի քանդման մասին հաղորդագրության մեջ Ստեփանակերտ հին անվանման հիշատակման համար։ Գերատեսչությունն ակնկալում է, որ գործակալությունը կկատարի համապատասխան ուղղումներ, հակառակ դեպքում, «կձեռնարկվեն համապատասխան միջոցներ»՝ կապված Ադրբեջանում ТАСС-ի գործունեության հետ։               
 

Մեղավորը վարկանիշն է

Մեղավորը վարկանիշն է
12.07.2016 | 02:03

Մամուլը պարբերաբար գրել է, որ Արթուր Բաղդասարյանին պատկանող լրատվամիջոցներում աշխատակիցների աշխատավարձերը երկար ժամանակով ուշացնում են:
Մեր տեղեկություններով, այս օրերին վիճակը քաոսային է: Աշխատակիցները ցանկանում են «բունտ» անել` պահանջելով իրենց աշխատավարձը և սպառնալով այլևս չաշխատել: Ահա թե ինչու Հ3-ի եթերն այս օրերին հեղեղված է միայն ֆիլմերով, տեսահոլովակներով և նույն հաղորդումների բազմակի կրկնությամբ:

Փոխարենը Արթուր Բաղդասարյանը Եվրոպայում կուսակցության գրասենյակներ է բացում ու անխնա գովազդում դրանք, ինչի առնչությամբ էլ սեփական ԶԼՄ-ների ներկայացուցիչները վրդովված են: «Նման «զիզի-բիզի» բաների համար միջոցներ ունի, իսկ իր աշխատակիցներին վճարելու գումարներ չունի՞: Բա ո՞ւր կորան նրա բիզնեսները»,- արդարացիորեն դժգոհում են նրանք:


Սակայն եվրոպացիների հետ նստող-վեր կացող «Հայկական վերածնունդ» կուսակցության ղեկավարի միակ խնդիրը չէ սա: Նրա հեռուստաընկերության անունը ոչ մի գովազդատու չի ուզում լսել, չի ցանկանում, որ իր ապրանքը Հ3-ով գովազդվի: Ավելին, ըստ մեր աղբյուրի, քաղաքական, հասարակական ծանրակշիռ դեմքերը մշտապես մերժել են այդ հեռուստաընկերության հրավերները՝ Արթուր Բաղդասարյանի ցածր վարկանիշի պատճառով:
ՈՒ այսպիսի «բագաժով» այս քաղաքական գործիչը ցանկանում է հաջորդ խորհրդարանում ներկայացվածությո՞ւն ունենալ:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1651

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ