«Հարավային Կովկասը չի պատկանում Թրամփին, որպեսզի այն վարձակալի։ Կովկասը աշխարհի ամենազգայուն աշխարհագրական տարածքներից մեկն է, և այս միջանցքը չի դառնա «Թրամփի միջանցք», այլ կվերածվի նրա վարձկանների գերեզմանի»,- հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի միջազգային հարցերով խորհրդական Ալի Աքբար Վելայաթին:               
 

Սեյրան Օհանյանը հետքայլ չի անի

Սեյրան Օհանյանը հետքայլ չի անի
01.11.2016 | 00:49

Մեր տեղեկություններով, իշխանությունն ամեն կերպ փորձում է պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին վերադարձնել իր «գիրկը»՝ խոստանալով տարբեր պաշտոններ։ Այս գործը գլուխ բերելու համար օգտագործվում են նաև քարոզչական հնարքներ ու խայծեր։

Մամուլում տեղեկություն հայտնվեց, թե ուր որ է պաշտպանության նախկին նախարարը կընդունի նախագահականի այս կամ այն առաջարկը, սակայն, մեր աղբյուրի հավաստմամբ, Սեյրան Օհանյանը գործող իշխանության հետ բոլոր հաշիվները փակել է։ «Նրանից ավելի արմատական ընդդիմադիր Հայաստանում չկա»,- խոսքն ավելի համոզիչ դարձնելու համար ասաց մեր զրուցակիցը՝ հավելելով, թե որքան էլ իշխանությունը փորձի իր «գծի» մեջ պահել նախկին պաշտոնյային, իրավիճակն անշրջելի է։

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1348

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ