«Հարավային Կովկասը չի պատկանում Թրամփին, որպեսզի այն վարձակալի։ Կովկասը աշխարհի ամենազգայուն աշխարհագրական տարածքներից մեկն է, և այս միջանցքը չի դառնա «Թրամփի միջանցք», այլ կվերածվի նրա վարձկանների գերեզմանի»,- հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի միջազգային հարցերով խորհրդական Ալի Աքբար Վելայաթին:               
 

«Անընդհատ հետ նայելով ո՞ւր կգնանք»

«Անընդհատ հետ նայելով  ո՞ւր կգնանք»
29.11.2016 | 00:30

ԿԱՐԵՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ (ՀՀ վարչապետ)


-Ձեզ համարեցին «փոփոխությունների սիմվոլ»։ Մտավախություն չունե՞ք, որ ՀՀԿ-ին անդամակցելուց հետո այդ «կարգավիճակին» վերջ կդրվի։
-Ոչ, մտավախություն չունեմ։
-ՀՀԿ-ն նույնացվում է թալանի, կոռուպցիայի, մենաշնորհի հետ։ Այդ ամենը վատ առումով Ձեզ վրա չի՞ անդրադառնալու։
-Դե, մենք պայմանավորվել ենք, չէ՞, որ փոփոխություններ ենք անելու։ Կյանքը շարունակվում է, անընդհատ հետ նայելով ո՞ւր կգնանք։
-Առաջ նայելու համար պետք է ազատվել այդ երևույթներից։ Դուք կամք, ցանկություն և ուժ ունե՞ք դրա համար։
-Կարծում եմ՝ այո։ Իսկ Դուք ի՞նչ եք կարծում։
-Կառավարության ղեկավարների այնքա՜ն խոստումներ ենք լսել, որոնք չեն կատարվել, որ հավատալու «տեղ» էլ չի մնացել։

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2149

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ