ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու և հեռավար խոսակցության մյուս մասնակիցների հետ զրույցի ընթացքում հայտարարել է, որ ցանկանում է օգոստոսի 22-ին ԱՄՆ-ի, Ռուսաստանի և ՈՒկրաինայի ղեկավարների մասնակցությամբ եռակողմ գագաթնաժողով անցկացնել։ ՌԴ նախագահի՝ Թրամփին ներկայացված խաղաղության պայմանները ներառում են ՈՒկրաինայի ամբողջական դուրսբերումը իր երկու արևելյան մարզերից։               
 

«Հազարավոր զորակոչիկները դառնան Սերժ Սարգսյանի ռեֆերե՞նտ»

«Հազարավոր զորակոչիկները դառնան Սերժ Սարգսյանի ռեֆերե՞նտ»
14.11.2017 | 16:06

«Ընդհանրապես պաշտպանության նախարարն այս ամբիոնից արեց մի շարք հայտարարություններ, որոնք, թույլ տվեք ասել, խաշած հավի ծիծաղը կհարուցեին: Վիգեն Սարգսյանը էս ամբիոնից ասում ա՝ ես՝ որպես քաղաքական գործիչ, ես՝ քաղաքական գործիչս: Այ ժողովուրդ ջան, էս մարդը իր ողջ գործունեությունն անցկացրել է տարբեր պաշտոնյաների ընդունարաններում, ԱԺ նախագահի ընդունարանից դուրս ա եկել, մտել ա պաշտպանության նախարարի ընդունարան, այնտեղից դուրս ա եկել, մտել ա նախագահականում ինչ-որ հարկի ընդունարան, հետո տակի հարկի ընդունարան, հիմա եկել, կանգնել ա դեմներս, ասում ա՝ ես քաղաքական գործիչ եմ: Իր քաղաքական գործունեության ընթացքում վերջին անգամ էս մարդը ժիվոյ քաղաքացի երբ ա տեսել, բացի էն քաղաքացիներից, որոնց նախագահականում զննում են, ինչ հարց պետք ա տան, գրում տալիս են, ինչ պատասխան պետք ա տան, գրում տալիս են»,- այսօր խորհրդարանում տարկետում նախատեսող օրենքի երկրորդ ընթերցման ժամանակ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը` անդրադառնալով Վիգեն Սարգսյանի նախորդ անգամվա ելույթի շեշտադրումներին:

«Ասում ա՝ ինչ պայմաններում ես ծառայել եմ հայոց բանակում, նույն պայմաններում ծառայություն եմ առաջարկում ՀՀ քաղաքացիներին: Այսինքն՝ Վիգեն Սարգսյանն առաջարկում է, որ հազարավոր զորակոչիկները դառնան Սերժ Սարգսյանի ռեֆերե՞նտ: Վիգեն Սարգսյանը, ինչպես չակերտավոր քաղաքական գործունեությունը, նույնպես էլ բանակային ծառայությունն անցկացրել է Սերժ Սարգսյանի ընդունարանում՝ որպես ռեֆերենտ»,- հավելեց պատգամավորը:

Ըստ ընդդիմադրի, երեք ուժային կառույցներից երկուսի ղեկավարների կաբինետում այս պահին աշխատում են Սերժ Սարգսյանի ռեֆերենտները, որոնք չպետք է համարձակվեն հայտարարել, որ քաղաքական գործիչ են: «Դուք քաղաքական գործիչ դառնալու համար դեռ էնքան հաց ու պանիր պետք է ուտեք, իսկ ձեր նուրբ քիմքը, կարծում եմ, հաց ու պանրին չի դիմանա, ժոգա կստանաք և կտեղափոխվեք վերակենդանացման բաժանմունք: Ձեր նուրբ քիմքը կարմիր և սև իկրային ավելի սովոր է»,- պատկերավոր բնութագրեց Փաշինյանը:
ՀՀԿ խմբակցության ղեկավարն ու փոխխոսնակը ընդդիմադրի սուր քննադատությանը պատասխանեցին, որ երկրի ամենաառանցքային քաղաքական գործիչներից մեկն է Վիգեն Սարգսյանը, իսկ նման քննադատությունը պատիվ չի բերում ոչ մեկին:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 3913

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ