Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը կոչ է արել ТАСС լրատվական գործակալությանը ներողություն խնդրել ծովանկարիչ Իվան Այվազովսկու հուշարձանի քանդման մասին հաղորդագրության մեջ Ստեփանակերտ հին անվանման հիշատակման համար։ Գերատեսչությունն ակնկալում է, որ գործակալությունը կկատարի համապատասխան ուղղումներ, հակառակ դեպքում, «կձեռնարկվեն համապատասխան միջոցներ»՝ կապված Ադրբեջանում ТАСС-ի գործունեության հետ։               
 

Վտանգված է նաև Լիբանանը

Վտանգված է նաև Լիբանանը
30.03.2018 | 00:33

«Այս ամենը մի տեղ ճաք է տալու»,- անդրադառնալով այսօրվա Թուրքիայի քաղաքականությանը, մեզ հետ զրույցում ասաց ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան, դիվանագիտական հիմնադրամի նախագահ Արման Նավասարդյանը՝ հընթացս նշելով, որ պետք է իրադրությունը դիտարկել համաշխարհային զարգացումների համատեքստում:

«Մենք պետք է լավ պատկերացնենք իրավիճակը և կարողանանք մանևրել: Հայաստանը, որպես փոքր պետություն, ի վիճակի չէ շատ հարցեր որոշելու, բայց կան բաներ, որոնք դիվանագիտորեն պետք է լուծել: Հենց դիվանագիտության արժեքն էլ դրանում է, որ մի քանի քայլ առաջ կարողանանք նայել»,- փաստեց դեսպանը, շեշտելով, որ Հայաստանն այսօր ունի երկու շատ մեծ խնդիր. առաջինը՝ Նախիջևանի շուրջ իրադրությունը, երկրորդը՝ Մերձավոր Արևելքը և մասնավորապես, Լիբանանը: Ըստ մեր զրուցակցի, մեծ է հավանականությունը, որ Սիրիայի տագնապալից վիճակը կարող է փոխանցվել Լիբանան, որտեղ կան ներքին և արտաքին մեծ խնդիրներ: Արտաքին խնդիրն այն է, որ ամեն վայրկյան կարող է «Հըզբոլլահի» և Իսրայելի առճակատում լինել, իսկ ներսում էլ կա պայքար իշխանական թևերի միջև:
Մեզ համար այս ամենում ամենավտանգավորը հայ համայնքի ճակատագիրն է, որ այսօր էլ ուծացման է ենթարկվում:

«Եթե այնտեղից մեր համայնքը դուրս չգա 15-20 տարվա ընթացքում, մենք այն լիովին կկորցնենք: Եկեք կազմակերպենք ներգաղթ: Լիբանանում շատ կան Հայաստանում ապրել ցանկացողներ»,- փաստեց Արման Նավասարդյանը, վստահեցնելով, որ Հայաստանում բնակություն հաստատել ցանկանում են նաև մուսուլման քրիստոնյաները:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2700

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ