Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը կոչ է արել ТАСС լրատվական գործակալությանը ներողություն խնդրել ծովանկարիչ Իվան Այվազովսկու հուշարձանի քանդման մասին հաղորդագրության մեջ Ստեփանակերտ հին անվանման հիշատակման համար։ Գերատեսչությունն ակնկալում է, որ գործակալությունը կկատարի համապատասխան ուղղումներ, հակառակ դեպքում, «կձեռնարկվեն համապատասխան միջոցներ»՝ կապված Ադրբեջանում ТАСС-ի գործունեության հետ։               
 

Ով է մերօրյա Բերիան

Ով է մերօրյա Բերիան
28.07.2018 | 17:24

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորումից հետո նրա փաստաբանները հայտարարեցին, որ իրենց համար մինչ այս պահն անհասկանալի է, թե ինչ հիմնավորում է կոնկրետ եղել նման իրավական քայլի համար: «Մինչև վերջ ես չեմ կարողանում հասկանալ մեղադրանքը, ինչ-որ փաստեր են նկարագրված, որից հետո ասում է՝ 300.1 հոդված: Այն արարքը, որը կատարել է, մենք չենք կարողանում հասկանալ: Ես հանցագործության հանցակազմի էլեմենտը չեմ կարողանում հասկանալ, որպեսզի կարողանանք անձին պաշտպանել կամ չպաշտպանել: Մինչև վերջ չեմ հասկանում՝ նա մեղադրվու՞մ է զորք օգտագործելու մեջ, մեղադրվու՞մ է արտակարգ իրավիճակ մտցնելու մեջ: Հստակ արարք, որը կարողանանք գնահատենք, հանցագործություն է, թե ոչ, չկա»,- հայտարարեց Քոչարյանի փաստաբան Արամ Օրբելյանը՝ հավելելով, եթե նախկին նախագահին են այսպես անում, պատկերացրեք ցանկացած այլ անձի ինչ կարող են անել:


Եթե փաստաբանները խոսում են առանց ծանրակշիռ հիմքի Քոչարյանին կալանավորելու մասին, նրա գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը զարմանում է, թե ինչու են Մարտի 1-ի համար սլաքներն ուղղում միայն Քոչարյանի կողմը: Նա ակնարկում է առաջին նախագահի և հետո խոսում ինչ-որ Բերիային գտնելու և պատժելու մասին: «Ո՞վ է 10 տարի շարունակ կեղծիք տարածել Քոչարյանի, այսպես կոչված, մեղավորության մասին: Ովքե՞ր են դա արել, մի՞թե ձեզ հայտնի չէ: Մեզ մնում է պարզել՝ Բերիան ով է, և ես վստահեցնում եմ՝ այդ Բերիային գտնելու ենք, նա պատժվելու է: Սա ՀՀ-ն է, այստեղ իրավական բեսպրեդել չի լինելու, և պաշտոնաթող նախագահին անձնական ու քաղաքական հաշվեհարդար անելը չի անցնելու: Նախագահն ազատ է արձակվելու, իրեն ապօրինի հետապնդողները պատժվելու են»,- վստահեցրեց Վիկտոր Սողոմոնյանը:


Դեռ մի կողմ թողնենք, որ փաստաբանները չեն հասկանում, թե ինչ հիմքերով են կալանավորել Քոչարյանին, նույնիսկ Սողոմոնյանին, որ սեփական ղեկավարին պաշտպանելով, «հոգնած» ՀՀՇ-ականներին է հիշել, սակայն Քոչարյանի գրասենյակի ղեկավարն ակնարկում է Բերիային գտնելու և պատժելու մասին: Եթե այս իշխանությունը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, կալանավորել է Քոչարյանին, պարզ է, որ նրան գտնելու խնդիր չկա, սակայն Սողոմոնյանն այլ մարդկանց ականջներ է տեսնում այս ամենի հետևում և զգուշացնում, որ գտնելու են նրան ու պատժեն: Փաստորեն, այս տրամաբանությամբ Հայաստանում իրականացվող իրավական գործողությունների հետևում կանգնած է ոմն Բերիա: Մի բան էլ է հաստատ. դա իրական Բերիան չէ, մնում է գտնել կեղծ, հայ Բերիային, որ այդքան տանել չի կարողանում Ռոբերտ Քոչարյանին:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 6460

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ