Իրանը փաստացի վերահսկողություն է հաստատում, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» նկատմամբ՝ գրում է Sepah Pasdaran-ի թելեգրամյան ալիքը։ «Այս երթուղին ոչ միայն ամրապնդում է Թեհրանի դիրքերը, այլև լուրջ խոչընդոտ է ստեղծում Սյունիքում հենարան ձեռք բերելու ՆԱՏՕ-ի կամ Իսրայելի ցանկացած փորձի համար. նախքան Հայաստան անցնելը, նրանք ստիպված կլինեն բախվել Իրանի հետ»,- գրում է ալիքը։               
 

Մոռացե՞լ եք, թե ում եք ընդդիմադիր

Մոռացե՞լ եք, թե ում եք ընդդիմադիր
17.12.2018 | 19:02

Ամենևին չցանկանալով մտնել «մատի ու մատանու արանքը», ԲՀԿ-ԼՀԿ մենամարտի մասնակիցներին պետք է հիշեցնել մի պարզ ճշմարտություն` պետք է իշխանության բմբուլները քամուն տալ, ոչ թե «չեղած» ընդդիմության: Այս ինչ շրջապտույտի մեջ են հայտնվել, Մարուքյանի ոճով ասած, խորհրդարանական կլասիկ ընդդիմադիրմները, մոռացել են, որ խորհրդարանի 88 պատգամավորն իշխանություն է ներկայացնում, իսկ իրենց ընդամենը փշրանքներ է բաժին հասել: Միակ ընդդիմադիրի կերտումը ու գզվռտոցը մինչև ուր է հասնելու: Ամենահետաքրքիրն այն էր, որ այս ընդդիմադիրները, հատկապես ԼՀԿ-ն, ՀՀԿ-ի մուտքը խորհրդարան համարում էր անցանկալի, որովհետև իշխանության հետ սկսվելու են փոխադարձ մեղադրանքները դաշտ մտնել, ոչ մի կառուցողական աշխատանք չի լինելու: Հիմա ի՞նչ: ՀՀԿ-ի ոչ կառուցողական աշխատանքին փոխարինում է ԼՀԿ-ԲՀԿ անհասկանալի մրցակցությու՞նը:


Պետք է այս ուժերին հիշեցնել, որ արդեն հեղափոխությունը, ավելին ընտրությունը ավարտվել են և իրենք իշխանության քայլերին պետք է հետևեն ու հսկեն: Այսօր երբ Հայաստանի, Արցախի շուրջ զարգացումներ են ընթանում, ներքին բազմաթիվ խնդիրներ կան, ու՞ր են նրանց մեկնաբանություններն ու գնհատականները, ինչու՞ իշխանությունից այս կամ այն հարցով չեն պահանջում բացատրություններ: ԵՎ ամենավերջում` կա մի պարզ ճշմարտություն, դուք արեք ձեր քայլը, աշխատեք և ժողովուրդը կորոշի ով է ձեզանից ընդդիմադիր, ով է այն գառը, որ տասը ոչխարի կաթ է ուտում, ով է իրական ընդդիմադիրը, ով` կեղծը:
Տպավորությունն այնպիսին է, որ էլի արտախորհրդարանական ուժերի ուսերին է մնալու իշխանությանը վերհսկելն ու քննադատելը:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 4543

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ