«Հարավային Կովկասը չի պատկանում Թրամփին, որպեսզի այն վարձակալի։ Կովկասը աշխարհի ամենազգայուն աշխարհագրական տարածքներից մեկն է, և այս միջանցքը չի դառնա «Թրամփի միջանցք», այլ կվերածվի նրա վարձկանների գերեզմանի»,- հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի միջազգային հարցերով խորհրդական Ալի Աքբար Վելայաթին:               
 

Ինչ մեղու էր կծել

Ինչ մեղու էր կծել
10.03.2020 | 21:53

Մի ձեռքով հանդուրժողականություն, համերաշխություն հայտարարություններ, մյուսով ատելության ու սևացնելու մաստեր֊կլաս ցույց տվող երկրի վարչապետն այսօր կրկին հիշել էր, որ քաղաքական դիրքորոշումները չպետք է մարդկային հարաբերություններին խանգարեն։ Անգամ հայաստանցի-արցախցի բաժանումն անտեղի համարեց։

«Մենք հաղթահարել ենք կամ գուցե հաղթահարում ենք երկար տարիներ մեզ քայքայող, բաժանող հայաստանցի և ղարաբաղցի այդ տրամաբանությունը: Վստահ եմ, որ մենք այլևս երբեք դրան չենք վերադառնա և կբացառենք այդ երևույթը։ Պետք է ատելությանը չպատասխանել ատելությամբ, վիրավորանքին՝ վիրավորանքով, զզվանքին՝ զզվանքով։ Մենք ապրում ենք սիրով և համերաշխության երկրում, և մենք չպետք է ատելությամբ պատասխանենք»,- Տեղ գյուղում քարոզարշավի շրջանակներում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։

Երևի Տեղ գյուղն էր նրա վրա այդպիսի «բարերար» ազդեցություն ունեցել, չնայած եթե հետևենք այս իշխանության տրամաբանությանը այդ գյուղն էլ պիտի համարել «սև ու նախկին», որովհետև այնտեղ է ապրել Սերժ Սարգսյանը։
Այս հանկարծակի համերաշխության առկայծումն ինչո՞վ է պայմանավորված։ Հավանաբար չկա «Ոչ»֊ի քաղաքական ճակատ՝ «նախկինների» համալրմամբ, որպեսզի Փաշինյանը թիրախ ունենա, հետո էլ նրան շատ է պետք հանրաքվեի անցկացումը, այն էլ շատ քվեով։ Դրա համար ժամանակավոր իբր հանդուրժողականության բռնկումներ են։


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 6002

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ