Իրանը փաստացի վերահսկողություն է հաստատում, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» նկատմամբ՝ գրում է Sepah Pasdaran-ի թելեգրամյան ալիքը։ «Այս երթուղին ոչ միայն ամրապնդում է Թեհրանի դիրքերը, այլև լուրջ խոչընդոտ է ստեղծում Սյունիքում հենարան ձեռք բերելու ՆԱՏՕ-ի կամ Իսրայելի ցանկացած փորձի համար. նախքան Հայաստան անցնելը, նրանք ստիպված կլինեն բախվել Իրանի հետ»,- գրում է ալիքը։               
 

ՀՀԿ-ն խստորեն դատապարտում է ուժային կառույցների միջոցով երկրում քաղաքական հետապնդման բոլոր դեպքերը

ՀՀԿ-ն խստորեն դատապարտում է ուժային կառույցների միջոցով երկրում քաղաքական հետապնդման բոլոր դեպքերը
20.02.2021 | 16:25

Երկու հայկական պետություններն ազգային աղետի հասցրած, Արցախյան վերջին պատերազմի արդյունքում խայտառակ պարտության միակ պատճառ հանդիսացող կապիտուլյանտ իշխանությունը, շարունակելով հայ ժողովրդի հայրենազրկման եւ պետականազրկման հանցավոր քաղաքականությունը, համառ, բայց ապարդյուն ջանքեր է գործադրում կեղծ քրեական գործերի, սին մեղադրանքների, ուժային ռեսուրսի ապօրինի գործադրման միջոցով հայ ժողովրդին արժանապատվության եւ արդարության համար պայքարի վճռականությունից, հույսից եւ կամքից զրկելու համար։ Այս համատեքստում ենք դիտարկում երեկ ԱԱԾ-ի կողմից իրենց ընդդիմադիր եւ ազգային հայացքներով հայտնի մի շարք հասարակական, հանրային, մտավորական եւ փորձագիտական շրջանակների գործիչների հանդեպ ապօրինի եւ շինծու քրեական գործեր հարուցելու փաստը։


Այս ամենը կատարվում է երկրում անհեթեթ պատճառաբանությամբ մինչ այսօր գործող ռազմական դրության պայմաններում, որն, ըստ միջազգային գնահատականների, նպատակունի ճնշելու հակակառավարական ցույցերը եւ ազատազրկելու ընդդիմադիր գործիչներին։


Տվյալ ձեռագիրը քաղաքական հետապնդումների նոր ալիքի վկայությունն է, որով ազգակործան իշխանությունները փորձում են խուսափել ժողովրդի արդար ցասումից եւ վերահաս արդարադատությունից։
Հաշվի առնելով վերոգրյալը՝ ՀՀԿ-ն.
Խստորեն դատապարտում է ուժային կառույցների միջոցով երկրում քաղաքական 1.հետապնդման բոլոր դեպքերը։
2. Ափսոսանք է հայտնում, որ ԱԱԾ-ն շեղվել է իր բուն առաքելությունից եւ դարձել է «անհեթեթ խզբզանքի» գրպանային կամակատարը։
3. Պահանջում է անհապաղ չեղարկել ռազմական դրությունը եւ երկրում ապահովել մարդու հիմնարար իրավունքների եւ ազատությունների ամբողջական ծավալը։
4. Վերահաստատում է հետեւողական քաղաքական պայքարի իր հանձնառոււթյունը։
5. Կոչ է անում բոլորին միանալ Հայրենիքի փրկության շարժման պայքարին եւ ակտիվ մասնակցություն ունենալ այսօրվա հանրահավաքին։
6. Հայտարարում է, որ երկրում առկա եւ հետագա բոլոր բացասական զարգացումների միակ պատասխանատուն գործող ապազգային եւ կործանարար իշխանությունն է:

Դիտվել է՝ 17711

Մեկնաբանություններ