Իրանը փաստացի վերահսկողություն է հաստատում, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» նկատմամբ՝ գրում է Sepah Pasdaran-ի թելեգրամյան ալիքը։ «Այս երթուղին ոչ միայն ամրապնդում է Թեհրանի դիրքերը, այլև լուրջ խոչընդոտ է ստեղծում Սյունիքում հենարան ձեռք բերելու ՆԱՏՕ-ի կամ Իսրայելի ցանկացած փորձի համար. նախքան Հայաստան անցնելը, նրանք ստիպված կլինեն բախվել Իրանի հետ»,- գրում է ալիքը։               
 

«Ողջախոհությունից Մինչև Խելագարություն» գրքից

«Ողջախոհությունից Մինչև Խելագարություն» գրքից
18.06.2024 | 20:24

Ես չեմ ուզում հոգիս մեռնի

Հույսի թաղման թափորի մեջ,

ՈՒր չորացած արտասուքի

Աղն են քերում՝

Հոգեհացի ճաշի համար…

Ես չեմ ուզում հոգիս մեռնի

Խարդավանքի խրախճանքում,

Որտեղ վերջին հրաժեշտին

Դեռ դագաղս են փորփրելու,

Որ խոսելու բան ունենան՝

Հոգեհացիս…

Ես չեմ ուզում հոգիս մեռնի

Կույր հավատի ձուլարանում,

Որտեղ արդեն հոգեհացին խժռելու՝

Մսացուն եմ ես լինելու…

Ես չեմ ուզում հոգիս մեռնի

Ատելության ոչինչ չասող

Ամբոխի մեջ,

Որտեղ վաղուց սառած հողում

Էլ ձնծաղիկ փնտրող չկա…

Ես չեմ ուզում հոգիս մեռնի

Աճպարարի խաղերի մեջ,

ՈՒր մասունքը հայտնվել է

Ծուղակի մեջ սրբապիղծի՝

Որտեղ արդեն հիշատակներ

Չեն խնկարկվում…

Ես չեմ ուզում հոգիս մեռնի

Շողոքորթի կեղծ խոսքերը

Լուռ հանդուրժող ականջիս մեջ՝

ՈՒր երեկվա բամբասանքի

Ցավն եմ կռել…

ՈՒ թե պիտի մեռնի հոգիս՝

Գոնե մեռնի

Գրչիս վերջին թանաքի մեջ,

Որն ամեն օր հիշատակիս՝

Մի նոր դամբ է թողնում թղթիս…

06.09.2020

Իրինա ԱՐԱՄՅԱՆ -ՄԿՐՏՉՅԱՆ

Դիտվել է՝ 8374

Մեկնաբանություններ