«Եթե Երևանը ձեռնարկի ԵԱՏՄ իրավունքին հակասող քայլեր, ինչը, կարծում ենք, տեղի չի ունենա, կխախտի ԵԱՏՄ-ի մասին պայմանագիրը: Մենք ունենք անհրաժեշտ միջազգային-իրավական մեխանիզմներ միության մնացած անդամ պետությունների շահերը պաշտպանելու համար»,- ասել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների առաջին դեպարտամենտի տնօրեն Միքայել Աղասանդյանը։ Նա նաև շեշտել է, որ Հայաստանը հրապարակավ կամ երկկողմ շփումների ընթացքում երբեք չի հայտարարել պայմանագրից դուրս գալու մտադրության մասին:                
 

Ստամբուլում ցնցումները չեն դադարում, Թուրքիայում կանխատեսվում է ավերիչ երկրաշարժ (տեսանյութ)

Ստամբուլում ցնցումները չեն դադարում, Թուրքիայում կանխատեսվում է ավերիչ երկրաշարժ (տեսանյութ)
26.04.2025 | 10:10

Այսօր Ստամբուլում նոր երկրաշարժ է տեղի ունեցել. այս մասին հաղորդելէ РИА «Новости»- ի թղթակիցը: Ժամը 20: 33-ի սահմաններում (համընկնում է Մոսկվայի ժամանակին) քաղաքի արևմուտքում մի քանի ուժեղ ցնցումներ են զգացվել, բայց պակաս հզոր, քան ապրիլի 23- ինը:

Թուրքիայի տարերային աղետների և արտակարգ իրավիճակների հետևանքների վերացման կառավարական վարչության (AFAD) սեյսմոլոգների տվյալներով՝ երկրաշարժի մագնիտուդը կազմել է 4,3, օջախը եղել է Մարմարա ծովում, Բյույուկչեքմեջե շրջանի դիմաց, հատակից 7 կմ խորության վրա: Քանդիլիի դիտարանն, իր հերթին, երկաշարժի մագնիտուդը գնահատել է 4,6: Էպիկենտրոնին մոտ գտնվող Ստամբուլի Էսենյուրթ և Բյույուքչեքմեջե շրջաններում բնակվում է համապատասխանաբար ավելի քան 1 մլն և 300 000 մարդ:

Ստամբուլի ապրիլի 23- ի ուժեղ երկրաշարժը

Ստամբուլի ափերի մոտ, Մարմարա ծովում ապրիլի 23-ին, 12:49-ին, ինչպես արդեն հայտնի է, տեղի է ունեցել 6,2 մագնիտուդով հզոր երկրաշարժ (տեսանյութն՝ այստեղ ): Ցնցումները զգացվել են նաև էպիկենտրոնից 300 կմ հեռավորության վրա, Անկարայում։ Առաջին ցնցումը (բուն երկրաշարժի նախացնցումը) տեղի է ունեցել դեռ 12:13-ին (3,9 մագնիտուդով):

Ինչպես այս, այնպես էլ 12:49- ի 6,2 մագնիտուդով երկրաշարժի էպիկենտրոնը Մարմարա ծովում է եղել, Սիլիվրի քաղաքից ոչ հեռու, որը Ստամբուլի կենտրոնից մոտ 50 կմ հեռավորության վրա է: Թուրքական «Anadolu» լրատվական գործակալության տվյալներով՝ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է մոտ 7 կմ խորության վրա: Քիչ անց, ժամը 12:51- ին և 13: 02- ին գրանցվել է ևս երկու ցնցում (4,4 և 4,9 մագնիտուդով), երկուսն էլ տեղի են ունեցել Ստամբուլի ծայրամասում, Բյույուքչեքմեջե շրջանում:

Երկրաշարժի արդյունքում, վերջին տվյալների համաձայն, տուժել է 240 հոգի, մասշտաբային ավերածություններ չեն եղել։ Լրագրողները հայտնել են միայն Այվանսարայում լքված շենքում փլուզման մասին, այնտեղ ոչ ոք չի բնակվել: Տեղի առողջապահության նախարարության տվյալներով՝ տուժողների վնասվածքների մեծ մասը պատճառվել է պատուհաններից մարդկանց ցատկելու հետևանքով։ Ականատեսները հայտնել են բնակչության շրջանում խուճապի և կապի ընդհատումների մասին։

Ստամբուլում երկրաշարժի ինտենսիվությունը գերազանցել է 7 բալը (չշփոթել մագնիտուդի՝ երկրաշարժի ժամանակ սեյսմիկ ալիքների տեսքով անջատվող էներգիան բնութագրող մեծության հետ): Բնակիչներից շատերը շտապ լքել են իրենց տները, աշխատողներն աշխատավայրերը՝ վախենալով ցնցումների կրկնությունից։ Ստամբուլի շատ բնակիչներ վախենալով նոր երկրաշարժից, իրենց բնակարանից փախչել են գիշերազգեստով, շապիկներով ու կիսատաբատներով (շորտերով): Ինչպես հայտնել է Թուրքիայի ներքին գործերի նախարարը, գրանցվել է մոտ 130 հետցնցում: Ստամբուլի բազմաթիվ բնակիչներ հայտնել են փողոցում վրաններում քնելու պատրաստակամության մասին, քանի դեռ երկրակեղևի սալերը կայուն վիճակում չեն:

AFAD- ի ներկայացուցիչները բնակիչներին կոչ են արել զգոն լինել, նրանց զգուշացրել են, որ ստորգետնյա ցնցումները կարող են շարունակվել: Գործակալությունից հավելել են, որ պետք չէ մտնել ավերված տներ, ինչպես նաև պետք չէ գտնվել վնասված շենքերի մոտ:

Սոցիալական ցանցերի հայ օգտատերերից ոմանք նկատել են, որ Ստամբուլի երկրաշարժը տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա՝ ապրիլի 24- ի նախօրեին, արտահայտել այն կարծիքը, թե դրանում խառն է նախախնամության մատը, և այս երկրաշարժը պետք է համարել որպես զգուշացում Հայոց ցեղասպանությունը չճանաչող, ժխտող Թուրքիային: Կարծում եմ, ընթերցողների կարծիքն այս հարցում նույնական չի լինի, տողերիս հեղինակի կարծիքով, զուտ պատահական համընկնում է:

Life.ru- ի փոխանցմամբ , Թուրքիայում բացահայտել են Ստամբուլում տեղի ունեցած երկրաշարժի ուժգնությունը: Երկրաշարժն ուղեկցվել է ավելի քան է 30 կիլոտոննա՝ 30 հազար տոննա տրոտիլին համարժեք էներգիայի արտանետմամբ: Այս մասին հայտնել է AFAD- ը: Համեմատության համար նշենք, որ 1945թ. օգոստոսի 6- ին Ճապոնիայի Հերոսիմա քաղաքի վրա նետված, երկնքում 600 մ բարձրության վրա պայթած «Little Boy» («Փոքրիկ») ատոմային ռումբի հզորությունը, տարբեր տվյալներով, 13-ից մինչև 18 կիլոտոննա է եղել:

«Ապրիլի 23- ին տեղի ունեցած 6,2 մագնիտուդով երկրաշարժի ժամանակ արձակված էներգիան գերազանցում է 30 կիլոտոննա TNT- ն»,- նշված է գերատեսչության հայտարարության մեջ (TNT- ն տրինիտրոտոլուոլն է, տրոտիլը, այսինքն՝ խոսքը տրոտիլային համարժեքի մասին է):

Այնուամենայնիվ, չնայած էներգետիկ զգալի ցուցանիշներին, մասշտաբային ավերածություններ չեն գրանցվել։ Քաղաքային ծառայությունները, ներառյալ տրանսպորտային և կոմունալ ծառայությունները, գործում են սովորական ռեժիմով:

Ռուսաստանցի զբոսաշրջիկները երկրաշարժի պատճառով սկսել են չեղարկել դեպի Ստամբուլ իրենց նախատեսած ուղևորությունները. այս մասին, Ura.ru- իփոխանցմամբ, հայտնել է ԱՊՀ- ում «Pegas Touristik» զբոսաշրջային պերատորի համակարգող Օրհան Սանջարը։ Նա նշել է, որ թեև իրավիճակը ժամանակավոր է, այն կարող է ազդել տարածաշրջանում զբոսաշրջության վրա։ Մոլեգնած տարերքի պատճառով զբոսաշրջիկները մտափոխվել են Թուրքիա մեկնելու հարցում։

«Այժմ մի տեսակ անվճռականություն է նկատվում դեպի Ստամբուլ զբոսաշրջային ուղևորությունների ամրագրման հարցում, սկսել են ստացվել որոշ ուղևորությունների չեղարկման հայտեր»,- Սանջարի խոսքն է մեջբերել «РИА Новости»- ին:

Թուրք սեյսմոլոգներն ավելի հզոր երկրաշարժ են ակնկալում

Թուրք սեյսմոլոգ Ահմեդ Էրջանի կարծիքով, նախօրեին Ստամբուլում տեղի ունեցած երկրաշարժն ավելի ուժեղ ստորգետնյա ցնցումների նախանշան է: Ըստ նրա, 7- 7,2 մագնիտուդով (Սպիտակի 1988թ. երկրաշարժի էնրգետիկ մեծությանը համարժեք) երկրաշարժ կարող է տեղի ունենալ 2045- 2075 թթ. ընթացքում:

«Սա նախազգուշացում է Թրակիայի տարածաշրջանում սպասվող երկրաշարժի մասին… կամ՝ մի տեսակ մարզում նրա առջև: Նոր երկրաշարժի օջախն այնտեղ կլինի 7-13 կմ խորության վրա, իսկ ցնցումները 22 անգամ ավելի հզոր կլինեն»,- «Коммерсантъ»– իփոխանցմամբ , «РИА Новости»- ին ասել է փորձագետը (Թուրքիայում Թրակիան սովորաբար կոչվում է Ռումելիա («Հռոմեացիների երկիր»), քանի որ այս շրջանը ներկայացնում էր Արևելյան Հռոմեական կայսրության վերջին մասը, որը նվաճել են օսմանցիները)։

Թուրքիայում հայտարարել են ողջ տարածաշրջանի համար նոր երկրաշարժի վտանգի մասին

Ստամբուլում սպասվող մասշտաբային երկրաշարժը կվերաբերի Մարմարա ծովի ամբողջ տարածաշրջանին՝ ավելի քան 25 մլն բնակչությամբ, պատրաստ պետք է լինեն մոտակա 4- 5 նահանգների բնակիչները. այս մասին РИА «Новости»- ին հայտնելէ սեյսմոլոգիայի պրոֆեսոր, Ստամբուլի քաղաքապետարանի՝ երկրաշարժերի հարցերով գիտնականների խորհրդի անդամ Հալյուկ Էյիդողանը:

«Մարմարա ծովում էպիկենտրոնով երկրաշարժերի դեպքում մենք միշտ պետք է շեշտենք, որ խոսքը տարածաշրջանային աղետի մասին է. այն կանդրադառնա ոչ միայն Ստամբուլի, այլև Բուրսա, Չանաքքալե, Թեքիրդաղ, Քոջաելի, Յալովա նահանգների վրա։ Այս նահանգների, հատկապես ափամերձ գոտիների բնակիչները պետք է հոգ տանեն երկրաշարժի նախապատրաստման և կայուն շենքերի կառուցման մասին»,- ասել է Էյիդողանը։

Հյուսիս- Անատոլիական խզվածքի ճյուղերից մեկն անցնում է Մարմարա ծովի միջով, ուղիղ Ստամբուլի ափերի մոտ։ Գիտնականները 7 մագնիտուդից բարձր, այսինքն՝ ավերիչ երկրաշարժ են կանխատեսում Ստամբուլում և Մարմարա ծովի շրջանում, տնտեսական հետևանքները կզգա ամբողջ Թուրքիան, ավելի վաղ РИА «Новости»- ին հայտնելէր Էյիդողանը:

Ստամբուլի քաղաքապետարանի հաշվարկներով՝ 7,5 մագնիտուդով երկրաշարժի դեպքում քաղաքում կփլուզվի առնվազն 90 հազար շենք, մոտ 4,5 միլիոն քաղաքացու կարող է անհրաժեշտ լինել ժամանակավոր կացարան: Ապահովագրական ընկերությունները կարծում են, որ երկրաշարժի վնասը կարող է գերազանցել 325 միլիարդ դոլարը:

Շարունակելի

Արթուր Հովհաննիսյան

Դիտվել է՝ 4785

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ