Դիվապաշտական արարողությունները տարբեր են, բայց դրանք տարբերակվում են անուններով։ Դրանցից մեկը` սպիրիտիզմն է, որը կապված է հոգիների հետ հաղորդակցությանը։
Սպիրիտիզմը դիվական կախարդության տեսակ է, որի ընթացքում մեդիումը հաղորդակցվում է դիվական ուժերի հետ, իսկ նրանք իրենց հերթին կարող են մեդիումի միջոցով ներկայանալ որպես մահացածի հոգի։
Շատ մարդիկ ցանկանում են նորից լսել կամ տեսնել իրենց հանգուցյալներին և դիմում են սպիրիտիզմի օգնությանը` առանց հասկանալու, որ հոգին երբեք չի կարող հետ վերադառնալ և ներկայանալ մարդուն։
Սուրբ Հովհան Ոսկեբերան Հայրապետն ու մեր Եկեղեցու երանելի Վարդապետ` Վարդան Այգեկցին, ասում են, որ մահացածի հոգին չի կարող նորից հետ վերադառնալ։ ՈՒրեմն պարզից էլ պարզ է, որ ոչ թե հանգուցյալի հոգին է գալիս, այլ` դևերը։
Գոյություն ունեն սպիրիտիզմի տեսակներ, որոցից է` սեղանագուշակությունը, երբ սեղանը սկսվում է պտտվել կամ սեղանի վրայի իրերը սկսում են տեղաշարժվել և կանգնել հատուկ նշանների վրա։
Գոյություն ունի նաև մի այլ տեսակ, երբ մարդու ձեռքն անկախ իրենից սկսում է գրել ինչ-որ բաներ կամ մարդը սկսում է տարօրինակ բաներ խոսել` անհասկանալի լեզվով։ Այս պրակտիկան գործածավում է նաև յոգայի տեսակներում (օրինակ` լայա յոգա) և աղանդների մեջ, ինչպիսին են` վասուլականներն ու այդ շարժմանը հետևողները կամ խարիզմատիկ աղանդները։ Այպսիսով, սպիրիտիզմին մասնակից դարձողը ուղիղ կերպով հաղորդակցվում է սատանայի հետ։
Հաճախ այդպիսի սեանսների ժամանակ լսվում են ձայներ, երաժշտություն կամ էլ` շարժվում են իրերը։ Անտեղյակ քրիստոնյաներից շատերը խաբվում են մեդիումների և մնացածների կողմից և սկսում են մասնակցել այդ սեանսներին, որի պատճառով զրկվում են Աստուծո Շնորհից և կորցնում ազատ կամքի գործածության հնարավորությունը և անգամ հասնում ինքնասպանության։
Սպիրիտները շատ խորամանկ ձևով կարողանում են համոզել մարդկանց, որ իրենց գործը հիմնված է սիրո վրա։ Փորձում են համոզել, որ Ավետարանում խոսվում է սիրո մասին և այդ սիրո հիմքի վրա է գործում սպիրիտիզմը։ Սեր բառն օգտագործելով (ինչպես բոլոր մոլորեցնողները), սրանք անգետ հավատացյալներին զոհում են սատանային և սարքում դևերի բնակարան։ Եթե սեանսները տանն են անում, ապա անգամ տունն ամբողջովին դառնում է դևերի օթևան։
Վկաները պատմում են, որ այդ սեանսների ժամանակ դիվային սև խավար է իջնում մասնակիցների վրա և կարծես ներծծվում մարմնի մեջ։ Հենց սպիրիտներն են անգամ խոստովանում, որ իրենց սեանսները կարող են մարդու վրա ազդել տարօրինակ ձևով` թաքցնելով հիմնական դիվական ազդեցությունը։ Սպիրիտիզով զբաղվողներից ոմանք ներկայանում են որպես քրիստոնյա և հավատացնում, որ իրենց արածն Աստծուց է։ Սակայն այդ ամենը բացարձակապես սուտ է, քանզի այն ամենը, ինչ փակված է մարդկանց համար, ուրեմն չի կարելի այլ ճանապարհներով բացել.
«Գաղտնի բաները Տիրոջը՝ մեր Աստծունն են, իսկ հայտնիները՝ մերն ու մեր որդիներինը հավիտյան. կատարենք այս օրենքների բոլոր
խոսքերը» (Բ Օր. 29:28):
Հայհոյանք է և դիվային խաբկանք` այն, որ սրանք պնդում են, թե որոշ մոգական պրակտիկաների միջոցով կարող են սրբերին կանչել կամ հենց Աստծու Կամքը իմանալ։ Եթե Աստված ուզենար իր Կամքը հայտնել որևէ մեկին, ապա պարզ ձևով կհայտներ և ոչ թե հատուկ պրակտիկաների միջոցով կխոսեր կամ սեղաններ ու ամաններ շարժելով, մեդիումի ձռքով գիր գրելով ու անհասկանալի ձայներով կփորձեր խոսել, որոնցից հետո մարդիկ ինքնասպան կլինեին կամ կխելագարվեին։
Սրանցից շատերն օգտագործում են նաև սրբապատկերներ և խաչեր, բայց սեանսների ժամանակ աննկատ թքում են սրբապատկերների վրա, մոմ են հալեցնում և այլն։ Հաճախորդը դառնում է թիրախ։ Մոմից պատրաստած տիկնիկներով են կախարդություններ անում և եթե մարդը հեռու է Եկեղեցուց և ապրում է մեղքի մեջ, ապա պատվիրատուի պատվերը կարող է իրականանալ, քանզի Եկեղեցուց հեռու մարդկանց վրա կախարդություններն ազդում են։
Դրա համար հարկավոր է հետևել միայն Առաքելահիմն Եկեղեցու Վարդապետությանը և հիշել, որ Քրիստոնեությունն արդեն իսկ լիություն է և ոչ մի բանով չի լրացվում. ոչ սպիրիտիզմը, ոչ մեդուիզմը, ոչ այլ կրոնները, ոչ աղանդները, ոչ յոգայի տեսակները չեն կարող ընդհանուր բան ունենալ քրիստոնեության հետ։ Քրիստոնեական Ավանդական բոլոր Եկեղեցիների պաշտոնական դիրքորոշումն է, որ մնացած բոլոր կրոնները սատանայի հորինվածքն են և բոլոր կրոնների հետ կապված պրակտիկաները Աստծուց չեն։ Զգուշացեք և հեռացեք այդ ամենից։
Ամեն կախարդություն սատանայից է։
Թալիսմաններն ու այդ բոլոր մոլորեցնողների գրքերը հարկավոր է հանել տնից և վառել։
Շատերը բուդդիստներից ու կախարդներից` գրքեր, թալիսմաններ ու արձանիկներ են առնում։ Գնում են Չինաստան, Հնադկաստան և այնտեղ գումար թողնում կռապաշտ վանակններին և այսպիսով ընկնում են աստվածուրացության մեղքի մեջ, քանզի նրանց գումար տվողները կամ նրանց տաճարներում փայտիկ ծխեցնողներն ու գումար տվողները, ուղիղ կերպով զոհում են կուռքերին։
Քրիստոնյայի տանը տեղ չունեն` խաղաքարտերն ու թալիսմանները, հաջողություն բերող արձանիկները, եգիպտական չաստվածների արձանիկները և նման այլ բաներ։
Չի կարելի տանը պահել ինչ-որ դիմակներ և մոգությանը վերաբերվող գրքեր (աստղագուշակներ, յոգայի մանթրա և նման բաներ)։
Ամեն թալիսման սատանայություն է և դրանց ուժին հավատացողը դուռ է բացում դևերի առջև։
Քրիստոնյան ունի միայն Տեր Հիսուս Քրիստոսի Սուրբ Խաչի նշանը և վերջ։
Դևերն առավել արագաշարժ են մարդկանց գցելու կախարդական գործերի մեջ, քան այլ չարիքների, որովհետև թեպետ մյուս բոլոր չար գործերում դևի կամքն է կատարվում, բայց նրան չեն ծառայում, իսկ կախարդության մեջ դևին որպես գործի հեղինակի ծառայում են:
ՈՒստի մյուս մեղքերը մարդուն չարագործ են դարձնում, իսկ սա՝ դիվապաշտ:
«Դու ատեցիր նաև քո սուրբ երկրի հին բնակիչներին իրենց կատարած գարշելի գործերի՝ կախարդությունների, անսուրբ նվերների, մանուկների անողորմ կոտորածների և քո աստվածության խորհրդավոր ծեսերի ժամանակ մարդկային մարմնի ներքին օրգաններն ու արյունն ուտելու
համար» (Իմս. 12:3-5):
«Վհուկներին մի՛ հետևեք և ոգեհարցների հետ մի՛ առնչվեք, որպեսզի նրանցով չպղծվեք։ Ես եմ Տերը՝ ձեր Աստվածը» (Ղևտ. 19:31):
Կախարդության համար անգամ մահապատիժ է սահմանված եղել.
«Եթե որևէ տղամարդ կամ կին վհուկ կամ ոգեհարց լինի, թող մահապատժի ենթարկվի, թող նրանց քարկոծեն, որովհետև հանցավոր են» (Ղևտ. 20:27):
«Ձեր մեջ թող չգտնվի այնպիսի մեկը, որն իր տղային կամ դստերը կրակով զոհի, կախարդությամբ կամ գուշակությամբ զբաղվի, թռչուններին նայելով՝ կանխագուշակումներ անի, մոգություններով զբաղվի, վհուկ կամ մեռելահմա լինի, ոգեհարցությամբ զբաղվի, որովհետև Տիրոջ համար պիղծ է նա, ով զբաղվում է այդպիսի բաներով. այդպիսի գարշելի բաների համար է Տերը նրանց վերացնում քո առջևից» (Բ Օր. 18:10-12):
«Եվ եթե ձեզ ասեն՝ «Հարցրե՛ք վհուկներին ու մեռելահարցուկներին, նանրախոսներին ու որովայնախոսներին», այն ժամանակ ասացե՛ք. «Մի՞թե որևէ ազգ իր Աստծուն չպիտի դիմի, ողջերի համար մեռածների՞ն պիտի հարցնեն» (Ես. 8:19):
Իմացած եղեք, որ այս ամենը կատակ չէ։ Դատաստան է սպասվում և այդ Դատաստանի ժամանակ կպատռվեն այս բոլորի դիմակները։
«Բայց դուրս պիտի նետվեն շներն ու կախարդները, մարդասպաններն ու կռապաշտները և բոլորը, որ սիրում են սուտն ու կեղծիքը» (Հտն. 22:15):
Մոտ է օրը...
(Օգտվեցինք` Սպիրիտների (մեռելահարցուկների) և կախարդների մասին գրքից և համացանցից):
«Սուրբ Հարության Տաճար»-ի ՖԲ էջից