Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն կիրակի օրը նախազգուշացրել է, որ ամերիկացիները չեն կարող սպառնալ Իրանին, քանի որ ամբողջ տարածաշրջանում նրանց բազաները գտնվում են Իրանի նշանառության տակ։ «Մենք թշնամի չենք մեր հարևան երկրներին, նրանք մեր եղբայրներն են, բայց նրանց տարածքում գտնվող ամերիկյան բազաները կդառնան մեր թիրախները», - շեշտել է Նասիրզադեն։               
 

Աստվածաշունչ մատյանից

Աստվածաշունչ մատյանից
19.06.2020 | 00:01
Ի­մաս­տուն մար­դը ա­մեն ին­չում զգույշ կլի­նի և մեղ­քի ժա­մա­նակ կխու­սա­փի բա­զում հան­ցանք­նե­րից։ Ա­մեն խե­լա­միտ մարդ ճա­նա­չում է ի­մաս­տու­թյու­նը և գո­հու­թյուն կտա նրան, ով գտել է այն։ Խե­լա­միտ խոս­քե­րով ի­րենք էլ են ի­մաստ­նա­նում և ճշ­մա­րիտ ու տե­ղին ա­ռակ­ներ բե­րում։ Որ­դյա՛կ, անձ­նա­տուր մի՛ ե­ղիր հեշ­տա­սի­րու­թյա­նը և թշ­նա­մի­նե­րից ոտ­նա­կոխ չես լի­նի։ Մի՛ ու­րա­խա­ցիր փա­փուկ կյան­քով և մի՛ կապ­վիր դրա հետ։
Սի­րա­քի ի­մաս­տու­թյու­նը 18.27-32
Դիտվել է՝ 3425

Մեկնաբանություններ