Նախօրեին Վաղարշապատ համայնքի «Հաղթանակ» դաշինքի անդամների տներում խուզարկություններ են տեղի ունեցել. խուզարկել են ավագանու անդամության թեկնածու առաջադրված չորս անձանց տները: ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթների շրջանակներում իրականացվում են ապացուցողական և այլ գործողություններ։               
 

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց «Ռազմական դրության ժամանակահատվածում հարկային արտոնություններ սահմանելու մասին» օրենքի նախագիծը

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց «Ռազմական դրության ժամանակահատվածում հարկային արտոնություններ սահմանելու մասին» օրենքի նախագիծը
21.10.2020 | 15:20

Այսօր ԱԺ-ն 83 կողմ ձայնով առաջին ընթերցմամբ ընդունեց կառավարության ներկայացրած «Ռազմական դրության ժամանակահատվածում հարկային արտոնություններ սահմանելու մասին» օրենքի նախագիծը: 83 կողմ ձայնով անցավ նաև կառավարության ՀՀ հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունելու հարցը: ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը ասաց, որ նախագծերի վերաբերյալ առաջարկներ ներկայացնելու համար կգործի 3-ժամյա ռեժիմ, հանձնաժողովները կքննարկեն նախագծերը և կներկայացնեն իրենց եզրակացությունները:

Դիտվել է՝ 4186

Մեկնաբանություններ