ՌԴ անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը բավականին սուր է արձագանքել ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հայտարարություններին. վերջինս բազմանշանակ ակնարկել էր, որ չի կարող Մայիսի 9-ին երաշխավորել միջազգային առաջնորդների անվտանգությունը Մոսկվայում։ «Հաղթանակի օրը իսկական սադրանքի դեպքում ոչ ոք չի երաշխավորի, որ Կիևում մայիսի 10 կլինի»,- գրել է Մեդվեդևն իր թելեգրամյան ալիքում։               
 

Օր 4-րդ

Օր 4-րդ
06.03.2025 | 11:11

Պահքի այս օրը ես աղոթում եմ ընկերներիս համար։

Տե՛ր, զորությունդ սփռիր անաչառությամբ ընկերություն անող շրջապատիս վրա։

Թող անարատ ու մաքուր մղմամբ շարունակվի հին ու նոր ընկերությունը։

Թող դժվարության պահին կողքիս լինի ընկերս, բայց էլ ավելի ցանկալի է, որ նա ուրախությունս հետս կիսի։

Մի արասցե նախանձ ընկեր, որ ամենապետքական պահի մեջքիցդ կխփի։

Տեր, մի տանիր մեր ընկերությունը նման փորձություններով, զերծ պահիր չարակամներից ու խառնակիչներից, որ կարող են սեպ խրել մեր ընկերության մեջ։

Եվ ուժ տուր ինձ միշտ հավատալ ընկերներիս, երբեք չայլայլվել նրանց ազնվության մեջ։

Թող ավել բան նրանցից չպահանջվի, բայց ես տամ ու նրանք վերցնեն։

Ինչպես Քեզ եմ հավատում Հայր, այնպես թող հավատքով սկսվի ու կյանքի ընթացքում շարունակվի մարդկանց մեջ ընկերությունը։

Սայթաքած ու ընկերությունը կտրած հեռացածին պահապան եղիր ու օգնիր սրտից չարությունը դուրս հանի։

Ստի ու շահամոլության վրա կառուցող «ընկերությունից» զերծ պահիր ու թույլ տուր հղկվի ամուր կապերով կերտված հին ընկերությունը։

«Ես սերը հասցրի մինչև վերջ, որովհետև բարեկամների համար կյանքը զոհելուց առավել սեր չի կարող լինել և ահա ես բոլոր մարդկանց և ձեզ համար կյանքս պիտի տամ և պիտի մեռնեմ և դուք էլ չպիտի վարանեք ձեր սերը մինչև այդ աստիճանը հասցնել, եթե ձեր մահով ձեր ընկերներին բարիք և օգուտ պիտի բերեք»:

(Մաղաքիա արք. Օրմանյան

Մեկնություն Ավետարան ըստ Հովհաննու 15:12)

Նարինե ԿԻՐԱԿՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 952

Մեկնաբանություններ