Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն կիրակի օրը նախազգուշացրել է, որ ամերիկացիները չեն կարող սպառնալ Իրանին, քանի որ ամբողջ տարածաշրջանում նրանց բազաները գտնվում են Իրանի նշանառության տակ։ «Մենք թշնամի չենք մեր հարևան երկրներին, նրանք մեր եղբայրներն են, բայց նրանց տարածքում գտնվող ամերիկյան բազաները կդառնան մեր թիրախները», - շեշտել է Նասիրզադեն։               
 

7.5 միլիոն դոլար՝ Թուրքիայից 10 լրագրող հրավիրելու համար

7.5 միլիոն դոլար՝ Թուրքիայից 10 լրագրող հրավիրելու համար
19.03.2025 | 13:32

Դուք պատկերացնու՞մ եք, թե ինչ նախագծեր կարելի էր իրականացնել 7.5 միլիոն դոլարով: Կարելի էր ներգրավել լուրջ պրոֆեսիոնալների, պատրաստել ֆիլմաշար մեր պատմության, մեր ինքնության մասին և ներկայացնել աշխարհին: Կարելի էր ֆիլմեր պատրաստել Արցախում իրականացված էթնիկ զտումների մասին և տարածել ողջ աշխարհով: Փոխարենն այդ գումարը ծախսվել է Թուրքիայից 10 լրագրող հրավիրելու համար, որ մուտանտը նստի և ասի՝ ջուրը փոքրին, խոսքը մեծին: Այդ թևավոր խոսքը մուտանտի շուրթերից հնչում է հետևյալ կերպ. «Ինչ ասեք՝ կանենք, միայն թե օգնեք իշխանությունս երկարաձգել»:

Այս ամենը հանրությանը փորձում են մատուցել իբրև Թուրքիայի հետ հարաբերությունները բարելավելուն ուղղված քայլ: Այն նույն հանրությանը, որի վճարած գումարներից 7.5 միլիոն դոլար են ծախսել թուրքերի միջոցով իրենց իշխանությունը պահպանելու համար: Սա ընդամենը մի դրվագ է սրանց կողմից իրականացվող ազգակործան քաղաքականությունից, որոնք նպատակաուղղված Հայաստանը տանում են թուրքական վիլայեթացման և կործանման: Անունն էլ դնում են՝ խաղաղության խաչմերուկ:

Արամ Աբաջյան

Դիտվել է՝ 6905

Մեկնաբանություններ