Այսօր՝ նոյեմբերի 16-ին, Վաղարշապատ խոշորացված համայնքում համամասնական ընտրակարգով ավագանու ընտրություններ են: Ընտրություններն անցկացնելու համար կազմավորվել են 47 տեղամասեր: Վաղարշապատ համայնքի ընտրողների թիվը, ըստ Ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության տվյալների, 69866 է։               
 

ԿԳՄՍ-ն պարտադիր հենց այս տարվա ընթացքում պետք է վերականգնի Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի ավերված ու ոչնչացված մույթերը

ԿԳՄՍ-ն պարտադիր հենց այս տարվա ընթացքում պետք է վերականգնի Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի ավերված ու ոչնչացված մույթերը
02.10.2025 | 10:39

Մատենադարանի տարածքում վերանորոգման ու բարեկարգման աշխատանքները խորհուրդ եմ տալիս սկսել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը նախնական տեսքի բերելուց հետո:

Այո, տեսանելի է, որ վերանորոգման աշխատանքներ իրականցնելու կարիք կա, և դա չի վիճարկվում կամ քննարկվում:

Այո, Մատենադարանի տնօրինությունը պատշաճ կերպով տեղեկացնում է աշխատանքների իրականացման անհրաժեշտության ու ժամկետների մասին:

Այնուամենայնիվ, ԿԳՄՍ-ն պարտադիր կերպով հենց այս տարվա ընթացքում պետք է վերականգնի Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի ավերված ու ոչնչացված մույթերը:

Առ ի հիշեցում, հանրապետական նշանակության հուշարձանին հասցված անվերականգնելի վնասի հիմքով տակավին չկա հարուցված քրեական գործ, հետաքննություն չի իրականացվում հանցավոր անփութության ու ակնհայտ կոռուպցիոն ռիսկերի կապակցությամբ:

Հայկ ԴԵՄՈՅԱՆ

Դիտվել է՝ 2042

Մեկնաբանություններ