Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն կիրակի օրը նախազգուշացրել է, որ ամերիկացիները չեն կարող սպառնալ Իրանին, քանի որ ամբողջ տարածաշրջանում նրանց բազաները գտնվում են Իրանի նշանառության տակ։ «Մենք թշնամի չենք մեր հարևան երկրներին, նրանք մեր եղբայրներն են, բայց նրանց տարածքում գտնվող ամերիկյան բազաները կդառնան մեր թիրախները», - շեշտել է Նասիրզադեն։               
 

Հանրային հեռուստաընկերությունը՝ իշխող քաղաքական ուժի քարոզչության գործիք

Հանրային հեռուստաընկերությունը՝ իշխող քաղաքական ուժի քարոզչության գործիք
18.03.2025 | 10:34

Նիկոլահպատակ հանրայինը, հասկանալով, որ Գյումրու ընտրությունները ձեռից գնում են, փորձում է փրկել «իրենց Սարիգին» և որոշել է պատրաստել 5-րոպեանոց տեսանյութ՝ «Գյումրիում մշակութային կենտրոններ են վերանորոգվում» վերնագրով։ Ուղիղ 5 րոպե ՔՊ-ի հետ կապված անձինք խոսում էին այն մասին, թե ինչ «հեռանկարային նախաձեռնություններ ունեն առաջիկայում»՝ մանրամասն ներկայացնելով իրենց նպատակները։

Սա հերթական անգամ փաստում է, որ ժողբաստիոնը միակողմանի է և թույլ է տալիս օգտագործել հանրային ռեսուրսներ՝ ակնհայտ քաղաքական նպատակներով (լիբերալ-ֆաշիզմ՝ ուրիշ ոչինչ)։ Հանրային միջոցներով ձրի գովազդը նման ձևով նպաստում է մեկ թեկնածուի առաջխաղացմանը, երբ մյուս թեկնածուների հետ հավասար պայքարն անհնար է դառնում։

Հանրային հեռուստաընկերությունը, որպես պետական կառույց, պետք է ապահովի հավասարության սկզբունքը և չի կարող լինել իշխող քաղաքական ուժի քարոզչության գործիք։ Այս ամենը նիկոլական իշխանության կողմից իրականացվող մանիպուլյացիա է՝ Սարիգի ընտրական պլանները քարոզելու համար։

Քաղաքական քարոզչության այս ձևը ստեղծում է պատրանք, թե իշխանությունը իրականում անում է բաներ, որոնք ուղղված են քաղաքացիների բարեկեցությանը, մինչդեռ դրա նպատակն, իրականում, ընտրությունների նախապատրաստումն է։ Պետք է հիշել, որ նման քարոզչության միջոցով պետությունը փաստացիորեն աջակցում է միայն իշխանության թեկնածուին՝ անտեսելով մյուս քաղաքական ուժերի հավասար պայքարի իրավունքները։

Իրավական տեսանկյունից նման գործելաոճը կարող է լուրջ հետևանքներ ունենալ, եթե դա դիտարկվի որպես պետական ռեսուրսների չարաշահում։ ՀՀ «Ընտրական օրենսգիրքը» ենթադրում է, որ բոլոր թեկնածուները պետք է ունենան հավասար հնարավորություն ցուցադրելու իրենց ծրագրերը, և պետական ռեսուրսների օգտագործումը պետք է բացառվի այս գործընթացից։ Նիկոլը Նիկոլ չէր լինի, եթե իր մոլագար ու սևեռուն ցանկություններն իրականացնելու համար չգնար ցանկացած միջոցի:

Արմեն Հովասափյան

Դիտվել է՝ 3581

Մեկնաբանություններ