Վարչական դատարանում (Գարեգին Նժդեհ 23) հունիսի 1-ին, ժամը 14:30-ին տեղի կունենա Մաշտոցի պուրակում անօրինական կրպակների Ապամոնտաժող բրիգադի անդամ, կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանի դատավարությունը:
Ադրբեջանի նախկին արտգործնախարար, Ալիևի կարկառուն քարոզիչ ու խոսնակ Թոֆիգ Զուլֆուգարովը անդրադարձել է այն հարցին, որ Հայաստանի հանրային դաշտում որոշ գործիչներ հարց են բարձրացնում, այսպես կոչված, «արտապատվիրակման» ամերիկյան տարբերակի փոխադարձության մասին։ Այսինքն՝ եթե խոսում ենք ապաշրջափակումից, ուրեմն ՀՀ-ն Ադրբեջանի տարածքից օգտվելու է երրորդ կողմին արտապատվիրակած մաքսային ստուգումներով...