Սիրտս վկայում ա, որ շուտով մեկն առաջարկելու ա Մերձավանը՝ որպես տուժած կողմ, դարձնել Հայաստանի Հանրապետության մայրաքաղաքը, ու ֆեյսբուքյան հանրաքվեում հազարավոր հիացած բթեր ու սրտեր ա հավաքելու...
Հասարակ ու սովորական բան է թվում քնելը, բայց ինչքան շատ բան է պետք քնել կարողանալու համար։ Հանգիստ ու մաքուր խիղճ է պետք քնելու համար։ Պետք է ոչ մի տեղդ չցավի, որ կարողանաս քնել, ո՛չ սիրտդ, ո՛չ հոգիդ ո՛չ էլ ոսկորներդ ու անգամ ատամդ...
Սիրում եմ ամառային բառապաշարը, երբ ցուրտ բառը փոխարինվում ա հով բառով, երկարաթևը բառարանից դուրս ա ընկնում, կանաչը դառնում ա խոտի հոմանիշը, ծաղիկը բզեզի տունն ա դառնում...
Մենք մեղավոր չենք, որ մեր կյանքի լավագույն տարիները համընկան էն դարաշրջանի հետ, որը պատմության մեջ մտել ա որպես չարի կայսրության լճացման ու կործանման տարիներ։ Մենք մեղավոր չենք, որ մանկությունն ու երիտասարդությունն անգամ բռնության մեջ են անմոռանալի կյանք ու ջերմություն հյուսում...
Ժողովուրդը խալի ա գործել ու ամեն թելի հետ մի երգ հյուսել։ Կոմիտասը վերցրել ա էդ երգերն ու մարգարտյա ժանյակի վերածել։ Թումանյանը կոմիտասյան մարգաիրտների իմաստությունից բանաստեղծություն ա հյուսել...
Բանաստեղծ, երգահան, գրող, վիպասան և սցենարիստ։ Համարվում է խորհրդային շրջանի ռուս վաստակաշատ երգահաններից։ Բազմաթիվ բանաստեղծական ու արձակ ժողովածուների, մի քանի պատմական և ինքնակենսագրական վեպերի հեղինակ է...
Հիմա էլ իմ՝ էս մի նյութն է պտտում ֆբ-ում, տակը գրած՝ հեղինակն անհայտ։
Հեղինակն անհայտ չէ, ժողովուրդ ջան, պարզապես դուք եք քիչ կարդում։ Հեղինակը ֆրանսիացի նկարիչ Ժան-Լեոն Ժերոմն է։ Նրա նկարը դնում եք էջում, տակը գրում՝ «հեղինակն անհայտ»...
Իսկ մեր գրադարանը մինչև հիմա կա՝ Մերգելյանի այգու մեր քաղաքային գրադարանը, որ մեր շենքում ա՝ համարյա մեր պատուհանի տակ։ Պատկերացնում ե՞ք, անցել ա էս ամենի միջով...
Մերգելյանի այգում էի։ Նստեցի, մի քիչ նայեցի գնացող-եկողին, խաղացող երեխաներին, զբոսնող շներին, ծխեցի։ Ծառերն ազատագրվել են անճոռնի վանդակներից, գազոններն էլ։ Սրճարաններն էլ են վերացել...
Սա հայտնի Bayraktar TB-2 անօդաչու թռչող սարքն է։ 2020 թվականին հենց այս սարքը դարձավ մեր պարտության սիմվոլը և Ադրբեջանի հաղթանակի սիմվոլը: Այս սարքը Հայոց մեջ ձևավորեց և ամրապնդեց պարտության բարդույթը։
Այս սարքը Հայոց մեջ ներշնչվեց որպես անհաղթահարելի օդային հրեշ...