Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Ֆրանսիան սեպտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստում պաշտոնապես կճանաչի Պաղեստին պետությունը։ «Ֆրանսիացիները խաղաղություն են ցանկանում Մերձավոր Արևելքում։ Եվ մենք ի զորու ենք իսրայելցիների, պաղեստինցիների, մեր եվրոպացի և միջազգային գործընկերների հետ միասին ապացուցելու, որ դա հնարավոր է»,- ընդգծել է Ֆրանսիայի նախագահը։               
 

Հանրահայտ ֆիլմերի երաժշտություն

Հանրահայտ ֆիլմերի երաժշտություն
07.02.2013 | 12:09

Այսօր Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր` Սերգեյ Սմբատյան) համերգային ծրագրով ելույթ կունենա Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում:

Հանդիսատեսին կներկայացվի բազմաժանր ծրագիր` դասական ստեղծագործություններից մինչև հոլիվուդյան կինոարվեստի գլուխգործոց դարձած հանրահայտ ֆիլմերի երաժշտություն: Կհնչեն Ալեքսանդր Հարությունյանի, Դմիտրի Շոստակովիչի, Էդվարդ Միրզոյանի, Էդվարդ Գրիգի, Մոնթի Նորմանի, Ջոն ՈՒիլյամսի, Հանս Զիմերի, Ջեյմս Հորների, Էնիո Մորիկոնեի և Նինո Ռոտայի ստեղծագործությունները:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 2196

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ