Ռուսաստանը պատրաստ է նպաստել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի կնքմանը՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Մենք ցանկանում ենք, որ Բաքուն և Երևանը հնարավորինս շուտ ստորագրեն համաձայնագիրը և անհրաժեշտության դեպքում կարող ենք ցանկացած աջակցություն ցուցաբերել այս գործընթացին»,- ընդգծել է Կրեմլի ներկայացուցիչը։               
 

Մեկնարկեց մանկական գրականության շաբաթը

Մեկնարկեց մանկական գրականության շաբաթը
02.04.2013 | 18:13

Մեկնարկեց մանկական գրականության շաբաթը: Տոնի առթիվ միջոցառումներ են նախատեսվում մայրաքաղաքում և մարզերում: Կլինեն հանդիպումներ ժամանակակից մանկագիրների` Սուրեն Մուրադյանի, Լիպարիտ Սարգսյանի, Երվանդ Պետրոսյանի, Անուշ Վարդանյանի և այլոց հետ:

Ստեղծվո՞ւմ է այսօր մանկական լավ գրականություն: Այս հարցի պատասխանը միանշանակ չէ: Հարկ է նկատել, որ մանկական գրականությունը մեծ պահանջարկ ունի գրեթե բոլոր գրախանութներում: Հետաքրքության են արժանանում հատկապես Թումանյանի հեքիաթները: Վերջին շրջանում մեծ պահանջարկ է վայելում առաջին մանկական խոսող հայերեն այբբենարանը՝ «Կախարդական այբուբենը»: Ի դեպ, Թումանյանի հեքիաթները տեղ են գտել նաև առաջին հայերեն էլեկտրոնային գրքերում:
Ապրիլի 5-ին կլինի մանկական գրքի շաբաթի պաշտոնական փակումը, նույն օրը կհրապարակվեն նաև ՀԳՄ-ի մրցանակաբաշխության արդյունքները` տարվա լավագույն գիրք անվանակարգում: Այս տարի ՀԳՄ-ն մանկական գրականության մրցանակը բաշխել է երկու գրողի` Արթուր Անդրանիկյանի և Բագրատ Ալեքյանի միջև:
Մանկական գրքի շաբաթը նշվում է 1943 թվականից:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 2457

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ