ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստան-Թուրքիա սահմանային անցակետը Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից մեկի՝ Մեհմեդ Թալեաթ փաշայի անունով կոչելու մասին Թուրքիայի խորհրդարանում ներկայացված օրինագծին: «Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի Հանրապետությունը հաշվի է առնում Թուրքիայի Հանրապետության կառավարության պաշտոնական դիրքորոշումներն ու որոշումները»,- նշված է ԱԳՆ-ի արձագանքում։               
 

Արման ՄԵԼԻՔՅԱՆ. Մարդիկ դառնում են կուռքի, դրամի կամ իշխանական լծակի կուսակիցը

Արման ՄԵԼԻՔՅԱՆ. Մարդիկ դառնում են կուռքի, դրամի կամ իշխանական լծակի կուսակիցը
18.04.2013 | 13:09

Պետության ներքաղաքական կյանքի ազատականության աստիճանը բնութագրելու համար կարևոր չէ, թե երկրում քանի կուսակցություն կա՝ այս առումով շատ ավելի կարևոր ու խոսուն ցուցիչ է կուսակցությունների ներսում դրանց անդամների ներկուսակցական բանավեճին և որոշումների կայացմանը մասնակցելու իրական հնարավորությունն ու այդ հնարավորությունից իսկապես օգտվելու ցանկության առկայությունը: Հայաստանը առաջնորդական երկիր է այսօր, և այստեղ առաջնորդի առկայությունն անհատ քաղաքացու իրական անազատության վառ արտահայտված հավաստումն է: Մարդիկ դառնում են կուռքի, դրամի կամ իշխանական լծակի կուսակիցը, իսկ կուսակցություններն առայժմ ոչ թե համախոհ անհատների միավորումներ են, այլ «ընդդեմ մնացածների» սկզբունքով հավաքագրված խմբավորումներ: Մեր աչքի առաջ կան բազմաթիվ օրինակներն այն երևույթի, երբ կուսակցական առաջնորդը պարզապես տեղյակ է պահում իր կողմից կայացված որոշման մասին, ու կուսակցական վերնախավ կոչվածը վատագույն դեպքում լռելյայն հնազանդվում է, բայց սովորաբար բուռն ծափահարություններով ողջունում է իր կամքից անկախ ընդունված այդ որոշումը: Սրանք են մեր կուսակցությունները: Հիմա էլ դրանց կարկառունները պահանջ են ներկայացնում ամբողջությամբ կուսակցականացնել մեր հանրային ու քաղաքական կյանքը, այսինքն, ամբողջովին դիմազրկել, կամազրկել ու ստրկացնել, թայֆայի, իսկ ավելի ճիշտ՝ կուսակցական կուռքերի ստրուկը դարձնել անհատին, քաղաքացուն: Ռուսաստանում արեցին դա ու հիմա հետողորմյա են անում՝ երևի հասկացել են, որ Խորհրդային Միությունից ելած քաղաքացին նախ պետք է ներքուստ իր անհատական ազատության իրավունքը նվաճի, պաշտպանի ու գնահատի, նոր միայն կարողանա կազմել ոչ թե թայֆա-խմբավորումներ, այլ հավասարապես հարգված ձայնի իրավունք ունեցող համախոհների միավորումներ՝ կուսակցություններ բուն իմաստով:

Դիտվել է՝ 5682

Մեկնաբանություններ