ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստան-Թուրքիա սահմանային անցակետը Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից մեկի՝ Մեհմեդ Թալեաթ փաշայի անունով կոչելու մասին Թուրքիայի խորհրդարանում ներկայացված օրինագծին: «Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի Հանրապետությունը հաշվի է առնում Թուրքիայի Հանրապետության կառավարության պաշտոնական դիրքորոշումներն ու որոշումները»,- նշված է ԱԳՆ-ի արձագանքում։               
 

«Ամենալավ երգը լռությունն է»

«Ամենալավ երգը լռությունն է»
06.05.2013 | 18:36

Երեկ մի «կարգին, օրինավոր» ընդդիմադիր գործչի, ում «հոգևոր հայր» քաղաքական ուժը մասնակցել էր ընտրություններին, խոսեցնելը հերոսություն էր: Նրանք կամ չէին պատասխանում զանգերին, կամ ասում էին` հայտարարություն ենք տարածելու, կամ էլ դեռ գնահատականներ չենք տալիս: Թե ինչու ողջ կազմով, գույնով, այլընտրանքով ընդհատակ էին անցել, խիստ անհասկանալի էր: Հեչ որ չլիներ, կարող էին, չէ՞, ողջ ուժով կրկին քննադատել իշխանություններին, ինչպես մինչ այս են վարվել, սակայն ընտրել էին «Ամենալավ երգը լռությունն է» կարգախոսը:

Ինչևէ, սա հերթական անգամ փաստում է, որ ընդդիմադիրների համար կանխատեսելի էին իրենց ստացած տոկոսները, պարզապես, «դեմքը» փրկելու համար մտածվում է մարտավարության ավելի հարմար մեթոդ: Նայած` ում, ոնց է հարմար: Կույս մնալ ու հաճույք ստանալ, լինել կերակրատաշտին մոտ, բայց այլընտրանք ձևանալ, մոռանալ ՎՊ-ի բացահայտած որբերին տրված գումարները և այլն, և այլն:
Այնպես որ, կխոսեն, պարզապես դեռ մտածում են` ինչը ոնց ասել:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2160

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ