Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Մոհամադ Էսլամին շաբաթ օրը տեղեկացրել է, որ որոշակի առաջընթաց է գրանցվել ԱՄՆ-ի հետ ընթացող բանակցություններում՝ հաղորդում է Mehr-ը: Նա նաև մերժել է «ուրանի զրոյական հարստացման» գաղափարը՝ նման քննարկումներն անվանելով զուտ հռետորաբանություն, ինչը «նախատեսված է հիմնականում սիոնիստական համայնքի համար»։               
 

ՌԴ-ն ճնշումներն ավելի վաղ է սկսել

ՌԴ-ն ճնշումներն ավելի վաղ է սկսել
19.09.2013 | 16:24

«Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ, ԱԺ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը «Ֆրիդրիխ Էբերտ» հիմնադրամի և «Համաձայնություն» կենտրոնի հրավիրած սեմինար-քննարկման ժամանակ, հակադարձելով ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանի հայտարարությանը, որ սեպտեմբերի 3-ին ոչ մի արտառոց բան տեղի չի ունեցել, նշեց. «Ես կարծում եմ, որ սեպտեմբերի 3-ին տեղի է ունեցել շատ արտառոց բան»: Նա նշեց, որ Մաքսային միությունն ունի վերազգային կամ վերպետական կոմիտե, որի որոշումները սահմանափակում են ՀՀ ինքնիշխանությունը:

Խաչատուր Քոքոբելյանը կարծիք հայտնեց, որ ՀՀ-ում քաղաքականության հետ կապ ունեցող մարդկանց համար անսպասելի չէր իշխանությունների կայացրած որոշումը Մաքսային միություն մտնելու մասին: Հակադարձելով այն փաստարկներին, որ Մաքսային միություն մտնելը կարող է երաշխավորել ՀՀ անվտանգությունը, Խաչատուր Քոքոբելյանն ասաց, որ ավելի մեծ վտանգ ՀՀ-ի ինքնիշխանությանը գոյություն ունենալ չի կարող: Նա ոչ մի արդարացում չի տեսնում այն բանում, որ ՀՀ իշխանությունները ճնշումների պատճառով են գնացել այդ քայլին:
Քաղաքական և միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի փորձագետ Ռուբեն Մեհրաբյանն էլ, խոսելով ՌԴ-ի ճնշումների մասին, հիշեցրեց, թե ինչպես Ռուսաստանը զենք վաճառեց Ադրբեջանին: Ըստ փորձագետի` ՌԴ-ն Հայաստանի համար վերածվել է սպառնալիքի:


Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 2299

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ