Թրամփը Ռուսաստանի հետ վերջնագրի խաղ է խաղում. 50 օ՞ր, թե՞ 10՝ սոցիալական ցանցերում գրել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Նա պետք է հիշի երկու բան. 1. Ռուսաստանը Իսրայել կամ նույնիսկ Իրան չէ։ 2. Յուրաքանչյուր նոր վերջնագիր սպառնալիք է և քայլ դեպի պատերազմ։ Ոչ թե Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև, այլ՝ իր սեփական երկրի հետ»,- սպառնացել է Մեդվեդևը:               
 

Տիխոն Խրեննիկովի 100-ամյակին նվիրված համերգ` «Մոսկվայի տանը»

Տիխոն Խրեննիկովի 100-ամյակին նվիրված համերգ` «Մոսկվայի տանը»
04.12.2013 | 15:06

«Մոսկվայի տուն» մշակութային կենտրոնում դեկտեմբերի 5-ին ժամը 19:00-ին տեղի կունենա համերգ՝ նվիրված կոմպոզիտոր Տիխոն Խրեննիկովի 100-ամյակին: Ելույթ կունենա Խրեննիկովի անվան քառյակը, որի կազմում է նաև անվանի կոմպոզիտորի ծոռը` մենակատար Տիխոն Խրեննիկով կրտսերը (դաշնամուր):

Խրեննիկովի անվան քառյակը հիմնվել է 1990-ին: Հանդես է եկել Ռուսաստանի Դաշնության տարբեր քաղաքներում, ինչպես նաև Ճապոնիայում, ԱՄՆ-ում, Շվեցարիայում, Անգլիայում և այլուր: «Մոսկվայի տան» դահլիճում կհնչեն երաժշտական պիեսներ, ֆանտազիաներ՝ գրված Խրեննիկովի երգերի հիման վրա, ինչպես նաև Խրեննիկովի և Չայկովսկու` դաշնամուրի և լարային քառյակի համար գրված ստեղծագործությունները:
Տիխոն Խրեննիկովը ավելի քան չորս տասնամյակ ղեկավարել է Խորհրդային Միության կոմպոզիտորների միությունը: Հեղինակել է 8 օպերա, 5 բալետ, 3 սիմֆոնիա, 8 գործիքային կոնցերտ, օպերետներ, ռոմանսներ, երգեր, ինչպես նաեւ երաժշտություն թատերական ներկայացումների, գեղարվեստական ֆիլմերի համար: Նրա առավել նշանակալի ստեղծագործությունների թվում են «Մայրը» «Տղա-հսկան», «Մեծ աղմուկ` ... սրտերի պատճառով» օպերաները, «Մեր բակը», «Սեր` սիրո դիմաց» բալետները:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 1621

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ