Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը երեքշաբթի հայտարարել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի պատվիրակությունների միջև բանակցությունները տեղի կունենան այս շաբաթ՝ Ստամբուլում, և Թուրքիան ակնկալում է, որ երկխոսությունը կշարունակվի։ Թուրքական պատվիրակությունը ևս ներկայացված կլինի Ստամբուլում անցկացվելիք բանակցություններին։               
 

«Ռոբերտ Քոչարյանի քաղաքականություն վերադառնալը բացառելը կհամարեի քաղաքական սնանկություն»

«Ռոբերտ Քոչարյանի քաղաքականություն վերադառնալը բացառելը կհամարեի քաղաքական սնանկություն»
01.02.2014 | 17:39

«Ռոբերտ Քոչարյանի քաղաքականություն վերադառնալը բացառելը կհամարեի քաղաքական սնանկություն։ Դա նրա դիրքորոշումն է։ Այսօր ՀՀ քաղաքական դաշտում կան քաղաքական միավորներ, որոնց հետ Ռոբերտ Քոչարյանն ունեցել է և ունի քաղաքական արդյունավետ համագործակցության պատմություն»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը` հավելելով, որ նախկին նախագահները իրավունք ունեն իրենց տեսակետը հայտնել քաղաքական զարգացումների առնչությամբ: Այնուհետև, անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի վերջին հարցազրույցներին, Արթուր Բաղդասարյանը դրանք բաժանել է երկու մասի` բովանդակային և քաղաքական: «Բովանդակային հարցադրումների բովանդակային պատասխանը պետք է տան կառավարության ներկայացուցիչները, ու այս դեպքում, կարծես թե, տվել են, իսկ եթե չի բավարարում, ուրեմն պետք է շարունակել»,-ընդգծել է Ազգային անվտանգության խորհրդի ղեկավարը` նշելով, որ կառավարությունը առկա խնդիրներին պիտի ավելի համարձակ «հայացք նետի»:
Ներքաղաքական դաշտն էլ պաշտոնյան երեք մասի է բաժանել: «Առաջինն իրենց այլընտրանք հռչակող քաղաքական ուժերն են`ԲՀԿ-ն ու ՀՅԴ-ն, որոնք իշխանական լծակներ ունեն պետական կառավարման համակարգում։ Նրանք հանդես են գալիս հայտարարություններով և իրենց շուրջ են հավաքում կառույցներին ու հոսանքներին: Երկրորդը ընդդիմությունն է, որը ձևավորման փուլում է։ Յուրաքանչյուր իշխանությանն անհրաժեշտ է լավ ընդդիմություն: Երրորդն իշխանությունն է՝ ՀՀԿ-ն ու ՕԵԿ-ը»,-ասել է Արթուր Բաղդասարյանը:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1046

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ