ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այսօր առավոտյան CNN հեռուստաալիքին հայտարարել է, որ ինքը «չի մտածում» միլիարդատեր Իլոն Մասկի մասին և մոտ ապագայում նրա հետ չի խոսելու։ «Ես նույնիսկ չեմ մտածում Իլոնի մասին։ Նա խնդիր ունի։ Խեղճը խնդիրներ ունի», - ասել է Թրամփը։ Այն հարցին, թե արդյոք զրուցե՞լ է Մասկի հետ, նա պատասխանել է. «Ոչ։ Կարծում եմ՝ որոշ ժամանակ նրա հետ չեմ խոսի, բայց նրան ամենայն բարիք եմ մաղթում»։               
 

Լևոն Զուրաբյանի լացը գալիս էր

Լևոն Զուրաբյանի լացը գալիս էր
25.02.2014 | 16:40

«Յան տվեք, ՀՅԴ-ն հեռու է քաղաքական շահարկումներից»,- այսօր ԱԺ ամբիոնից հայտարարեց Աղվան Վարդանյանը՝ իրենց խմբակցության ներկայացրած «Նաիրիտ» գործարանի հարցով ԱԺ հանձնաժողով ստեղծելու նախաձեռնության քննարկման ժամանակ: «Ինչի՞ց յան տվեք: Երբ կոալիցիայի մեջ էիք, էդպես տոգորված չէիք Հայաստանի հարցերով»,- նրան հակադարձեց Վարդան Այվազյանը` նկատելով, որ եթե կանխակալ հայտարարում եք, թե թալանված է, էլ ինչու եք ուզում հանձնաժողով ստեղծել:

ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն էլ նշեց, որ որտեղ «փորում են», խնդիրներ են: Հետո էլ, հիշելով նախորդ քննարկման ժամանակ Դավիթ Հարությունյանի՝ ընդդիմությանն ուղղված քննադատությունը, պատգամավորն ասաց. «Էնքան անկեղծ էր խոսում, քիչ էր մնում լացս գար: Տպավորություն ստեղծվեց, թե գործ ունենք հրեշտակների, քերովբեների հետ: Դուք քերովբեներ չեք, այլ քերոբներ»: Արտաշես Գեղամյանն էլ նշեց, որ եթե ուսումնասիրում են «Նաիրիտի» հարցը, թող սկսեն 90-ականներից, երբ ամբողջովին «քանդեցին» գործարանը:
Ընդդիմադիրներն իրենց ելույթում անընդհատ հիշատակում էին գործարանի և վարչապետի, նրա եղբայրների առնչությունը, ինչին իր արտահերթ ելույթում անդրադարձավ ԱԺ նախագահը: «Որպես ԱԺ նախագահ խոստանում եմ խորհրդարանական ոչիշխանական ուժերին, որ ստեղծելու եմ հնարավորություն, որ այս հարցը նույնպես ԱԺ-ում քննարկվի: Մենք չենք կարող մեկ, երկու, երեք հանձնաժողով ստեղծել ու ԱԺ գործունեությունը տապալել… Այս ամբիոնից հարիր չէ ամեն րոպե երկրի վարչապետի անունը հնչեցնել, մեղադրել այս կամ այն գործերի մեջ: Եթե ուսումնասիրեն, վեր հանեն ու լինի նման խնդիր, պատասխանատվության կենթարկեն: Ամեն անգամ ոչ մեկը ջանք չի խնայում վարչապետին փնովելու: Վարչապետի եղբայրը, վարչապետը»,- ասաց խոսնակը:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1942

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ