Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը երեքշաբթի հայտարարել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի պատվիրակությունների միջև բանակցությունները տեղի կունենան այս շաբաթ՝ Ստամբուլում, և Թուրքիան ակնկալում է, որ երկխոսությունը կշարունակվի։ Թուրքական պատվիրակությունը ևս ներկայացված կլինի Ստամբուլում անցկացվելիք բանակցություններին։               
 

«Կոծկելը փնտրիր նախկին շեֆիդ մեջ»

«Կոծկելը փնտրիր նախկին շեֆիդ մեջ»
28.02.2014 | 13:33

Այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ ՕԵԿ խմբակցության անդամ Հովհաննես Մարգարյանն անդրադարձել է Ալիկ Արզումանյանի այն տեսակետին, թե բացի ՀԱԿ-ից և «Ժառանգությունից», մնացած բոլոր ուժերը մեղավոր են Մարտի մեկի համար: «Մենք երբեք որևէ բան չենք կոծկել ու ես նրան տեղից ասացի՝ դու կոծկելը փնտրիր նախկին շեֆիդ մեջ, որ չեկավ ու որևէ բան չասաց: Ես ասացի, որ ինքը իրավունք չունի մեղադրել մեզ նման ծանր հանցագործության կոծկման մեջ»,-նշեց պատգամավորը` հավելելով, որ Արզումանյանն իրավունք չուներ մեղադրելու քաղաքական չորս ուժերին` մարտի մեկի գործը կոծկելու մեջ:

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1941

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ