ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները պատրաստ է անհրաժեշտության դեպքում կրկին ոչնչացնել Իրանի միջուկային ծրագրի օբյեկտները։ Սպիտակ տան ղեկավարը հիշեցրել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչիի խոսքերը Fox News-ին տված հարցազրույցից՝ երկրի միջուկային օբյեկտների շատ լուրջ վնասի և ոչնչացման մասին։               
 

Վարչապետացուների ցուցակը պակասեց մեկով

Վարչապետացուների ցուցակը պակասեց մեկով
04.04.2014 | 15:20

Տիգրան Սարգսյանի հրաժարականից հետո հաջորդ վարչապետի ամենահավանական թեկնածուներից մեկն էլ Ռոբերտ Քոչարյանն էր: Նրա անունը արծարծվեց և՛ մամուլով, և՛ սոցցանցերում: Սակայն այսօր Ռոբերտ Քոչարյանի մամուլի խոսնակը պաշտոնապես հայտարարել է, որ այդ լուրերն իրականությանը չեն համապատասխանում:

Փաստորեն, Ռոբերտ Քոչարյանը մնում է նույն կարծիքին՝ ինքը Սերժ Սարգսյանի մոտ վարչապետ չի աշխատելու:

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1539

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ