Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Ֆրանսիան սեպտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստում պաշտոնապես կճանաչի Պաղեստին պետությունը։ «Ֆրանսիացիները խաղաղություն են ցանկանում Մերձավոր Արևելքում։ Եվ մենք ի զորու ենք իսրայելցիների, պաղեստինցիների, մեր եվրոպացի և միջազգային գործընկերների հետ միասին ապացուցելու, որ դա հնարավոր է»,- ընդգծել է Ֆրանսիայի նախագահը։               
 

Ինտելեկտուալ խաղ-մրցույթ՝ ՀՀԿ Արմավիրի տարածքային ԵԿ նախաձեռնությամբ

Ինտելեկտուալ խաղ-մրցույթ՝ ՀՀԿ Արմավիրի տարածքային ԵԿ նախաձեռնությամբ
18.10.2014 | 17:46

ՀՀԿ Արմավիրի տարածքային գրասենյակում հոկտեմբերի 18-ին կայացավ ՀՀԿ Արմավիրի տարածքային երիտասարդական կազմակերպության նախաձեռնած ինտելեկտուալ խաղ-մրցույթը: Խաղին մասնակցում էին ՀՀԿ Արմավիրի 4 շրջանային երիտասարդական կազմակերպությունների թիմերը` Արմավիրի, Բաղրամյանի, Էջմիածնի և Մեծամորի:

Խաղի հաղթող ճանաչվեց ՀՀԿ Էջմիածնի շրջանային երիտասարդական կազմակերպությունը: Երկրորդ և երրորդ հորիզոնականները զբաղեցրին համապատասխանաբար ՀՀԿ Արմավիրի և Մեծամորի երիտասարդական կազմակերպությունները:
Իր խոսքում ՀՀԿ Արմավիրի տարածքային երիտասարդական կազմակերպության ղեկավար Հովհաննես Հովհակյանը կարևորեց ինտելեկտուալ խաղերի դերը երիտասարդության շրջանում: Նա նշեց, որ պետք է ավելի հաճախակի կազմակերպվեն նման առաջնություններ, քանի որ խաղերը զարգացնում են երիտասարդներին, մեծացնում նրանց հետաքրքրությունը բոլոր բնագավառներում, ապահովում են կապը տարբեր մարզերի երիտասարդների միջև, տալիս փորձի և հմտությունների փոխանակման հնարավորություններ:
Խաղի ավարտից հետո հաղթած թիմերը պարգևատրվեցին պատվոգրերով և կիսվեցին տպավորություններով:
Հավելենք, որ մարզային փուլում հաղթած թիմը կմասնակցի Երևանում կայանալիք հանրապետական փուլին:

Դիտվել է՝ 1872

Մեկնաբանություններ