Թրամփը Ռուսաստանի հետ վերջնագրի խաղ է խաղում. 50 օ՞ր, թե՞ 10՝ սոցիալական ցանցերում գրել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Նա պետք է հիշի երկու բան. 1. Ռուսաստանը Իսրայել կամ նույնիսկ Իրան չէ։ 2. Յուրաքանչյուր նոր վերջնագիր սպառնալիք է և քայլ դեպի պատերազմ։ Ոչ թե Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև, այլ՝ իր սեփական երկրի հետ»,- սպառնացել է Մեդվեդևը:               
 

Աղբ թափողները կպատժվեն

Աղբ թափողները կպատժվեն
16.12.2014 | 12:20

Վարչական իրավախախտումների մասին ՀՀ օրենսգրքի համաձայն` չսահմանված կամ չնախատեսված տեղերում աղբ թափելը առաջացնում է տուգանքի նշանակում ինչպես ֆիզիկական, այնպես էլ իրավաբանական անձանց նկատմամբ։

Նշված օրենքը, այսուհետ, կիրառվելու է ողջ խստությամբ. չնախատեսված վայրում աղբը թափելու համար երևանցիները տույժ են վճարելու:
Կենտրոն վարչական շրջանում նոր՝ ընդգրկուն ցանկ կհաստատվի, որում ներառված աշխատակիցները լիազորված կլինեն, ըստ Վարչական իրավախախտումների մասին օրենքի, տույժ ու տուգանք նշանակելու։
Համատիրությունների նախագահները ևս խստագույնս հետևողական պետք է լինեն, քանի որ ճանաչում են բնակիչներին, գիտեն՝ ով է վերանորոգում բնակարանը, շինաղբը շպրտում աղբախցերի, աղբարկղերի մոտ և այլն:
Միայն թե այս դեպքում, որքան ինձ հայտնի է, բնակիչները հաճախ շինաղբը ոչ թե շպրտում, այլ տեղադրում են աղբախցերի մոտ, մինչև որ աղբատար մեքենան ժամանի: Երբ աղբի «տերը» ցուցաբերում է որոշակի «վերաբերմունք», շինաղբը վերացնում են տարածքից: Իսկ աղբատար խողովակներում շինաղբ նետելը նախընտրելի չէ. շքամուտքերի աղտոտման, աղբատար խողովակի խցման պատճառ է դառնում: Մյուս դեպքը. նախատեսված աղբամանները դառնում են չնախատեսված աղբատեղի, որովհետև ժամանակին չեն դատարկվում և բնակիչները ուզած-չուզած աղբը դատարկում են աղբամանների շուրջբոլորը: Խոսքը, իհարկե, նրանց մասին չէ, որ ուզած անկյունը անժամկետ վերածում են աղբատեղի, միայն թե աղբը տնից դուրս հանեն: Կարելի է հուսալ, որ պատիժներ կիրառելուն զուգընթաց կստեղծվեն համապատասխաններ պայմաններ:
Կարծում եմ, առաջնահերթ պետք է տուգանել ծխախոտի մնացուկները գետնին թափողներին: Առավոտյան կանգառում օրը նոր սկսված կարող ես տեսնել աջ ու ձախ թափված ծխախոտի մնացուկներ, պոլիէթիլենային տոպրակներ, մանր-մունր իրեր, որ ձեռքի հետ փողոց են շպրտում մեր քաղաքացիները: Եթե ամենուր տեղակայված աղբամանները բավարար չեն սեփական «ոտքի տակը» մաքուր պահելու համար, ուրեմն պետք է գործի դնել օրենքը:

Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 1412

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ