ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այսօր առավոտյան CNN հեռուստաալիքին հայտարարել է, որ ինքը «չի մտածում» միլիարդատեր Իլոն Մասկի մասին և մոտ ապագայում նրա հետ չի խոսելու։ «Ես նույնիսկ չեմ մտածում Իլոնի մասին։ Նա խնդիր ունի։ Խեղճը խնդիրներ ունի», - ասել է Թրամփը։ Այն հարցին, թե արդյոք զրուցե՞լ է Մասկի հետ, նա պատասխանել է. «Ոչ։ Կարծում եմ՝ որոշ ժամանակ նրա հետ չեմ խոսի, բայց նրան ամենայն բարիք եմ մաղթում»։               
 

Աստվածաշունչ մատյանից

Աստվածաշունչ մատյանից
27.01.2015 | 00:01

Վա՜յ ձեր այդ հզորներին, որոնք գինի են ըմպում, և ձեր իշխաններին, որոնք խառնված թունդ օղի են խմում, որոնք կաշառքի համար արդարացնում են ամբարշտին և արդարի իրավունքն են գողանում։ Դրա համար էլ, ինչպես եղեգն է վառվում կրակի կայծերից, այնպես էլ նրանք են այրվելու բորբոքված բոցից, նրանց արմատը դառնալու է մղեղի նման, նրանց ծաղիկը փոշու պես վեր է ելնելու, որովհետև նրանք մերժեցին Զորությունների Տիրոջ օրենքը, առավել ևս անարգեցին Իսրայելի սրբի խոսքը։

Եսայի 5. 22-24

Դիտվել է՝ 1601

Մեկնաբանություններ