Իսրայելը և Իրանը կարող են համաձայնության գալ ռազմական գործողությունները դադարեցնելու շուրջ՝ լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, հավելելով, որ դրա ժամանակը հասունացել է։ «Բայց երբեմն խնդիրը պետք է լուծել կռվելով։ Կտեսնենք, թե ինչ կլինի։ Կարծում եմ՝ կան բոլոր հնարավորությունները, որ համաձայնություն լինի»,- ասել է Թրամփը։               
 

ՀՀ ԱԺ պատվիրակությունը ԼՂՀ ԱԺ ընտրությունները գնահատում է ազատ, արդար և թափանցիկ

ՀՀ ԱԺ պատվիրակությունը ԼՂՀ ԱԺ ընտրությունները գնահատում է ազատ, արդար և թափանցիկ
04.05.2015 | 16:27

ՀՀ Ազգային ժողովի պատվիրակությունը Արցախի խորհրդարանական ընտրությունները գնահատում է ազատ, արդար և թափանցիկ և հենց այդպիսի գնահատականներով հանդես կգա այսօր՝ ավելի ուշ հրավիրվելիք մամուլի ասուլիսի ժամանակ՝ ասել է պատվիրակության ղեկավար Էդուարդ Շարմազանովը: «Արցախում մայիսի 3-ի խորհրդարանական ընտրություններին որևէ լուրջ խախտում ոչ միայն չի եղել, առհասարակ, խախտումներ չենք արձանագրել, բարձր տրամադրությամբ բոլոր քաղաքացիները կատարել են իրենց ընտրությունը, եղել ենք ընտրատեղամասերում, զրուցել ենք բոլոր վստահված անձանց, հանձնաժողովի անդամների հետ»,-ասաց նա:
«Եվ ոչ միայն խախտումներ չենք արձանագրել, այլև կարող եմ ասել, որ մթնոլորտը կարող է օրինակելի լինել նաև Հայաստանի ընտրությունների համար, քանի որ մենք տեսնում ենք, Լեռնային Ղարաբաղում ընտրությունները ոչ թե բախման առիթ են, այլ քաղաքական պրոցես, որից հետո կյանքը շարունակվում է»,- ասաց Էդուարդ Շարմազանովը` այս գնահատականը հնչեցնելով նաև պատվիրակության անունից:
Էդուարդ Շարմազանովը, անդրադառնալով 70 տոկոս մասնակցության ցուցանիշին` նկատեց. «Նախ՝ 70 տոկոսը նշանակում է, որ արցախցին ինքն իր ճակատագրի դարբինն է, ինքն ակտիվ է և նախանձախնդիր է իր ապագան ընտրելու հարցում: Եվ այս ընտրությունները ևս մեկ քայլ էին Արցախում ժողովրդավարության ամրապնդման համար»:

Դիտվել է՝ 1293

Մեկնաբանություններ