«ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պետք է իմպիչմենտի ենթարկվի և փոխարինվի փոխնախագահ Ջեյ դի Վենսով»,- նշված է X-ի հրապարակման մեջ, որի հետ համաձայն է միլիարդատեր Իլոն Մասկը։ Թրամփի և Մասկի հակամարտությունը սկսվել է այն պատճառով, որ վերջինս դժգոհ էր NASA-ի կադրային որոշումներից և նախագահի հարկային օրինագծից, որից հետո նրանք սկսել են միմյանց անձամբ քննադատել։ Միլիարդատերը նշել է, որ Թրամփը չէր հաղթի ընտրություններում առանց իր օգնության:               
 

Աստվածաշունչ մատյանից

Աստվածաշունչ մատյանից
31.07.2015 | 00:14

Այդպես խորհեցին և խաբվեցին ամբարիշտները, որովհետև նրանց կուրացրել էր իրենց չարությունը։ Չճանաչեցին Աստծու խորհուրդները և չակնկալեցին ո՛չ սրբության վարձը և ո՛չ էլ ընտրեցին անարատ հոգիների պատիվը։ Աստված մարդուն ստեղծել է անեղծ լինելու համար և արարել է նրան ըստ իր բարերարության պատկերի։ Մահը աշխարհ է եկել բանսարկուի նախանձով, և ովքեր նրա բաժինն են, նրանք էլ պիտի կրեն այն։
Իմաստություն Սողոմոնի 2. 21-25

Դիտվել է՝ 1368

Մեկնաբանություններ