«Իսրայելի հարձակումներն Իրանի տարբեր թիրախների վրա սկսվել են առանց որևէ նախաբանի և համարվում են ներխուժում իրանական տարածք։ Հարձակման են ենթարկվել տարբեր թիրախներ, որոնցից ամենակարևորը Նաթանզի միջուկային օբյեկտն էր, ինչպես նաև Թեհրանում որոշ թիրախներ, ինչի հետևանքով Թեհրանում և տարբեր քաղաքներում մեծ թվով հասարակ մարդիկ են նահատակվել»,- ասել է Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին:               
 

Իրանի խորհրդարանն առաջին ընթերցմամբ հաստատեց միջուկային համաձայնագիրը

Իրանի խորհրդարանն առաջին ընթերցմամբ հաստատեց միջուկային համաձայնագիրը
12.10.2015 | 10:27

Իրանի խորհրդարանն այսօր ձայների 139 կողմ, 100 դեմ հարաբերակցությամբ հաստատել է հուլիսի 14-ին Իրանի, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամ հինգ պետությունների և Գերմանիայի միջև Ժնևում կնքված միջուկային համաձայնագիրը: Քվեարկությանը նախորդել են բուռն բանավեճերը, որոնց մասնակցել է նաև Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը: Դիմելով իրանական մեջլիսի անդամներին՝ արտգործնախարարն ասել է․«Պատմությունը ցույց կտա, որ այդ բանակցություններում Իրանը առաջատար դերակատարություն ուներ»:

Երկրորդ ընթերցմամբ համաձայնագիրը քվեարկության կդրվի հոկտեմբերի 13-ին, որից հետո վերջնական հավանության նպատակով կփոխանցվի Իրանի գերագույն հոգևոր խորհրդին:

Դիտվել է՝ 1189

Մեկնաբանություններ