Թրամփը Ռուսաստանի հետ վերջնագրի խաղ է խաղում. 50 օ՞ր, թե՞ 10՝ սոցիալական ցանցերում գրել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Նա պետք է հիշի երկու բան. 1. Ռուսաստանը Իսրայել կամ նույնիսկ Իրան չէ։ 2. Յուրաքանչյուր նոր վերջնագիր սպառնալիք է և քայլ դեպի պատերազմ։ Ոչ թե Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև, այլ՝ իր սեփական երկրի հետ»,- սպառնացել է Մեդվեդևը:               
 

Լևոն Զուրաբյանի խորհուրդը ՀՀԿ-ին

Լևոն Զուրաբյանի խորհուրդը ՀՀԿ-ին
17.02.2016 | 15:18

Այսօր ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը ՀՀԿ-ին «լավ, բարի» խորհուրդ է տվել: Մինչ ՀՅԴ-ի հետ համագործակցության կոալիցիա ստորագրելը ընդդիմադիր գործիչը նախ հորդորում է լավ մտածել: «Ես էլ հանրապետականների տեղը լինեի, շատ երկար կմտածեի դաշնակցության հետ դաշնակցելուց առաջ: Մի լավ, բարի խորհուրդ տամ ՀՀԿ-ականներին, թեև լավ կլինի, որ դրանից չօգտվեն, քանի որ դա կնպաստի ռեժիմի արագ հեռացմանը»,- փաստել է Զուրաբյանը և հիշեցրել դաշնակցականների պատմության «տխուր» դրվագները: «Դաշնակցականների բազմափորձ պատմությունը ցույց է տվել, որ նրանց հետ դաշնակցող ուժերը կործանարար ազդեցություն են ունեցել երկրի համար և իրենք էլ ավելի ուշ կործանվել են»,- ասաց պատգամավորը՝ օրինակներ մատնանշելով. դաշնակներն օգնեցին երիտթուրքերին իշխանության գալ, երբ սուլթանը հետապնդում էր նրանց, նացիստական Գերմանիայի հետ դաշնակցության համագործակցությունը:

Չնայած «չկա չարիք առանց բարիքի» ասացվածքի հանգով Լևոն Զուրաբյանը հեգնեց. «Միգուցե ՀՀԿ-ից ազատվելու ձևը սա՞ է»: Նկատելով, որ ՀՀԿ-ՀՅԴ համագործակցությունը հանրապետականներից ազատվելու միակ ճանապարհն է, Լևոն Զուրաբյանը հավելեց. «Եթե ուզում են սաղ մնան, թող այդ դաշինքի մեջ չմտնեն, բայց ցանկալի կլիներ, որ մտնեն: Դա նրանցից ազատվելու միակ ճանապարհն է»:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1308

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ