Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին հայտարարել է Իսրայելի հետ ռազմական հակամարտության նոր փուլի մասին: «Ճակատամարտն սկսվում է»,- գրել է Խամենեին X սոցիալական ցանցի իր էջում:                
 

ԱԺ հինգերորդ գումարման վերջին նստաշրջանը

ԱԺ հինգերորդ գումարման վերջին նստաշրջանը
06.02.2017 | 11:18

Այսօր սկսվում է ԱԺ վերջին նստաշրջանը՝ այս գումարման ընթացքում: Նախօրեին ԱԺ աշխատանքային խորհրդակցությունը վարել է ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը, քննարկվել են ԱԺ հինգերորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի օրակարգի մասին և փետրվարի 6-9-ի ԱԺ քառօրյա նիստերի օրակարգի որոշումների նախագծերը:

ԱԺ տասնմեկերորդ նստաշրջանի օրակարգի մասին որոշման նախագծում ընդգրկվել են 155 հարց, 33 միջազգային պայմանագիր: ԱԺ առաջիկա քառօրյա նիստերի օրակարգի որոշման նախագծում ընդգրկվել են 136 հարց, 32 միջազգային պայմանագիր: Փետրվարի 6-9-ի ԱԺ նիստերի օրակարգի որոշումների նախագծերի քվեարկությունը տեղի կունենա ԱԺ փետրվարի 6-ի նիստում:

Դիտվել է՝ 1421

Մեկնաբանություններ