ԱՄՆ-ի սենատոր Լինդսի Գրեհեմ ը հայտարարել է, որ Չինաստանը պետք է օգնի Կիևի ռեժիմին։ «Եթե դուք ռազմական և տնտեսական օգնություն եք ցուցաբերում ՈՒկրաինային, ապա ստանում եք զիջումներ։ Այսպիսով, Չինաստան, եթե չեք ուզում պատժամիջոցներ, օգնեք Ուկրաինային։ Կարծում եմ՝ դա տրամաբանական է հնչում»,- հավելել է Գրեհեմը Semafor-ին տված հարցազրույցում:                
 

Աստվածաշունչ մատյանից

Աստվածաշունչ մատյանից
18.07.2017 | 00:25

Այս մի իմաստությունն էլ տեսա արեգակի ներքո, որ մեծ է թվում ինձ, փոքրիկ մի քաղաք կար և նրա մեջ` սակավաթիվ մարդիկ. մեծազոր մի թագավոր հարձակվեց դրա վրա, պաշարեց այն և մեծամեծ պատնեշներ շինեց նրա դեմ։ Իսկ այնտեղ աղքատ և իմաստուն մի մարդ կար, և նա իր իմաստությամբ փրկեց քաղաքը, բայց հետո ոչ ոք չհիշեց այդ տնանկ մարդուն։ Եվ ես ասացի. «Իմաստությունը լավ է ուժից, մինչև իսկ եթե աղքատի իմաստությունն արհամարհված լինի, և չուզենան լսել նրա խոսքերը»։


Ժողովող 9. 13-16

Դիտվել է՝ 2223

Մեկնաբանություններ