ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները պատրաստ է անհրաժեշտության դեպքում կրկին ոչնչացնել Իրանի միջուկային ծրագրի օբյեկտները։ Սպիտակ տան ղեկավարը հիշեցրել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչիի խոսքերը Fox News-ին տված հարցազրույցից՝ երկրի միջուկային օբյեկտների շատ լուրջ վնասի և ոչնչացման մասին։               
 

Ընդդիմադիրներն էլ դեմ չեն լինի

Ընդդիմադիրներն էլ դեմ չեն լինի
16.11.2017 | 20:29

Ըստ ամենայնի, առաջիկայում Հայաստանը Ռուսաստանից նոր զենք կգնի։ Կառավարության երեկվա նիստը հավանություն տվեց ՌԴ-ի հետ 2017-ի հոկտեմբերի 24-ին կնքած 100 մլն դոլար արժողությամբ վարկային ծրագրին։ Գումարներն ուղղվելու են ռազմական տեխնիկայի արդիականացմանը։ Այս որոշման հաստատումը գործադիրն անհետաձգելի համարեց, ինչը միանգամայն արդարացված է, քանի որ խոսքը պաշտպանության մասին է։ Ի դեպ, սա այն դեպքն է, երբ ընդդիմադիրներն էլ, կարծում ենք, չեն քննադատի պետական պարտքի բեռի ավելացումը։

Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 3605

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ