ԱՄՆ-ի սենատոր Լինդսի Գրեհեմ ը հայտարարել է, որ Չինաստանը պետք է օգնի Կիևի ռեժիմին։ «Եթե դուք ռազմական և տնտեսական օգնություն եք ցուցաբերում ՈՒկրաինային, ապա ստանում եք զիջումներ։ Այսպիսով, Չինաստան, եթե չեք ուզում պատժամիջոցներ, օգնեք Ուկրաինային։ Կարծում եմ՝ դա տրամաբանական է հնչում»,- հավելել է Գրեհեմը Semafor-ին տված հարցազրույցում:                
 

Աստվածաշունչ մատյանից

Աստվածաշունչ մատյանից
11.05.2018 | 00:06

Ով սիրում է իր որդուն, պետք է հաճախ պատժի նրան, որպեսզի վերջում ուրախ լինի։ Ով խրատում է իր որդուն, նրանից օգուտ կտեսնի և ծանոթների մեջ նրանով կպարծենա։ Ով ուսուցանում է իր որդուն, թշնամու նախանձը կշարժի և բարեկամների առջև նրանով կպարծենա։ Երբ նրա հայրը վախճանվի, կարծես թե չի մեռել, որովհետև իրենից հետո թողնում է իր նմանին։ Հայրը նրան տեսավ իր կյանքում և ուրախացավ և իր վախճանի մասին չտրտմեց։ Թշնամիների առջև վրիժառու թողեց նրան և բարեկամների առջև` շնորհներ հատուցող։


Սիրաքի իմաստություն 30. 1-6

Դիտվել է՝ 2124

Մեկնաբանություններ